1in.am-ը գրում է.

Հայաստանի մի շարք մարզերում՝ Շիրակի, Արագածոտնի, Լոռու, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում և Երևանում իրականացվում է «Աղետների ռիսկի նվազեցման ծրագիրը»՝ Հայկական կարմիր խաչի, ՕՔՍՖԱՐՄ-ի, «Save the Children»-ի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, ՀՀ արտակարգ իրավիճակների և ԿԳ նախարարությունների, ԱՌՆ ազգային պլատֆորմի հետ համագործակցությամբ: 

Համաժողովի սկզբում աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի տնօրեն Մովսես Պողոսյանն ասաց, որ սեյսմիկ գոտում գտնվող երկրի համար շատ կարևոր է ռիսկերի գնահատումը և պատրաստվածությունը: Վերջին տարիներին այս ուղղությամբ լուրջ քայլեր են ձեռնարկվել, սակայն անելիքներ դեռևս կան: Մինչ այժմ խոցելի խմբում են հաշմանդամություն ունեցող անձինք, հատկապես՝ սայլակավորները: Հաշմանդամություն ունեցող անձինք մինչ այժմ լիովին ներգրավված չեն հասարակության մեջ և չեն տիրապետում աղետների ժամանակ պաշտպանական միջոցառումներին: 

Հայաստանյան Կարմիր խաչի Աղետների կառավարման և բնակչության տեղաշարժերի բաժնի ղեկավար էդմոն Ազարյանը, խոսելով կազմակերպության իրականացրած միջոցառուներից, նշեց Շիրակի մարզի Գյումրի և Արթիկ քաղաքներում և գյուղական մի շարք վայրերում անցկացրած նախապատրաստական դասընթացների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել