Doctors.am-ը գրում է.
Ամերիկացի գիտնականները գտել են ամենաուժեղ հակաքաղցկեղային միրգը երկրագնդի վրա:
Պարզվել է, որ հակաքաղցկեղային ամենուժեղ ազդեցությունը գործում է արևադարձային միրգ գուանաբանան` գրավիոլա ծառի պտուղը, որը նաև անվանում են թթվասերային խնձոր: Այս պտղի հյութը կործանարար ազդեցություն է թողնում քաղցկեղային բջիջների վրա: Այն համեղ է և որևէ բացասական հետևանք չունի:
Գրավիոլան իրենից ներկայացնում է ոչ բարձր ծառ: Դրա պտուղները խոշոր են, քաղցր և ունեն սպիտակ պտղամիս: Այս արևադարձային միրգն ընդունված է օգտագործել հում վիճակում, ինչպես նաև կոկտեյլներ կամ քաղրավենիք պատրաստելիս: Այն նաև ունի հակասնկային և հակամակաբուծային հատկություններ, օգնում է կանոնավորել արյան ճնշումը, ինչպես նաև հանդիսանում է հակասթրեսային միջոց:
Այն երկրներում, որտեղ աճում է գուանաբանա, հավաստիացնում են, որ այն օգնում է քաղցկեղի բոլոր տեսակների դեպքում: 1970 թ.-ից սկսած՝ քսանից ավելի ուսումնասիրություններ են անցկացվել, որոնց արդյունքում ապացուցվել է, որ գուանաբանան բնաջնջում է քաղցկեղի 12 տեսակների չարորակ բջիջները, այդ թվում հաստաղիքի, կրծքի, շագանակագեղձի, թոքերի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղինը: