1in.am-ը գրում է.

Երեխաները Լեդի Գագային ճանաչել են ամենասարսափելի հայտնի անձ: Այս մասին է վկայում կոսմետիկ նյութեր արտադրողի սոցհարցումը, որն անցկացվել է 7-14 տարեկանների շրջանում: Հարցմանը 1000 երեխա է մասնակցել՝ հայտնում է The Daily Star-ը:

Թե որքան ձայն է ստացել 27-ամյա երգչուհին, չի հստակեցվում: 

Վարկանիշի երկրորդ հորիզոնականում հեռուստահաղորդավարուհի Սայմոն Քոուելն է, իսկ երրորդում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Չորրորդ հորիզոնականում է ամերիկացի փոփ կատարող Մայլի Սայրուսը: Ցուցակում են հայտնվել նաև երգչուհի Նիկի Մինաժը, դերասան Ռասել Բրենդը, ֆուտբոլիստ Ուեյն Ռունին և այլք:

Հարցումն անցկացվել է Հելոուինի նախաշեմին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել