
168.am-ը գրում է.
«Սփյուռքի ավելի քան երկու տասնյակ նշանավոր հայեր միացել են Հայաստանում` բոլորի համար հավասարության և արդարության ապահովման մասին հայտարարությանը: Նրանց թվում են բանաստեղծ Դիանա Տեր-Հովանեսյանը, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, դերասան և պրոդյուսեր Արսինե Խանջյանը, երաժիշտ Սերժ Թանկյանը, և լուսանկարիչ Սկաուտ Թուֆանկջյանը: Հայ արտիստների, մտավորականների ու մասնագետների այս խումբը անհարժեշտ համարեցին հրապարակել այս հայտարարությունը` հաշվի առնելով նույնասեռականության դեմ օրինագիծը, որը վերջերս առաջարկվել էր Երևանում: «Նույնասեռականության դեմ այս օրինագիծը Հայաստանում խոցելի մարդկանց և ընդդիմադիր ձայների նկատմամբ անհանդուրժողականության մտահոգիչ օրինակ է»,- ասել է հրատարակիչ Վիգեն Գվիկյանը: Գրող Նենսի Ագաբյանն ասել է. «Մտահոգ մարդիկ չպետք է անտարբեր մնան, երբ ԼԳԲՏ մեր բարեկամները թիրախավորվում և պիտակավորվում են»: Հայտարարությունը ներկայացնում է նրանց միահամուռ նվիրվածությունը մարդու իրավունքներին և Հայաստանի քաղաքացիական հասարակության ծնունդ առնող շարժումներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ