Լեզվակռիվ Լևոն Զուրաբյանի և Սերգո Կարապետյանի միջև168.am-ը գրում է.

ԱԺ-ում 2014թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի և ՀՀ գյուղտնտեսության նախարար Սերգո Կարապետյանի միջև լեզվակռիվ սկսվեց: Նախարարը դժգոհեց, որ ընդդիմադիր պատգամավորը «երկար է խոսում»: Երբ նախարարը ներկայացրեց ոլորտին բյուջով հատկացված հարցերը, ՀԱԿ պատգամավորը հարցրեց. «Էս թվերը շատ լավ են, ծրագրերը շատ լավ են: Բայց դուք ունե՞ք ինչ-որ մոդել՝ ինչպիսի գյուղատնտեսություն եք ուզում կառուցել: ՀԱԿ-ը 2010թ. այդ մոդելը հրապարակել է: Մեր բոլոր ծրագրերը Կառավարությունը ընդունում է, սկսում է իբր թե իրագործել, բայց պարզվում է՝ հետաքրքիր հանգամանք: Ստացվում է, որ այսօր Դուք վարում եք ուրբանիզացիայի, լատիսֆունդիստական, խոշոր կալվածատերերի կողմից գյուղի նվաճման քաղաքականություն, որովհետև պահուստային հողերի քսան տոկոսը տրամադրվել են խոշոր կալվածատերերին, գյուղացին չի օգտվել, ուստի անհասկանալի են Ձեր խոսքերը, որ կոոպերացիոն գյուղատնտեսության ստեղծման ուղղությամբ քայլեր եք իրականացնում»: Լ. Զուրաբյանը նկատեց նաև, թե այս տարիների ընթացքում վերացվել են բոլոր շուկաները, որտեղ գյուղացիները կարող էին իրացնել իրենց ապրանքները, չեն ստեղծվել մեծածախ շուկաներ: Ըստ նրա՝ գյուղացին կտրված է շուկայից, բայց փոխարենը բարենպաստ պայմաններ են ստեղծված խոշոր կալվածատերերի համար: «Պարոն Զուրաբյանը, հարցը կոնկրետացրեք»,- հորդորեց նախարարը: Լևոն Զուրաբյանն էլ հակադարձեց. «Հարցը հստակ է, ես խոսում եմ կոնցեպտուալ մոտեցումների մասին: Ես կարծում եմ՝ որևէ սահմանափակում չկա՝ թույլ տվեք իրականացնեմ ասելիքս: Ես հիմնավորում եմ իմ հարցը»: Նա նաև հետաքրքրվեց, թե ի՞նչ է անում նախարարությունը, որպեսզի գյուղացին մնա գյուղում: Ապա նա խոսեց գյուղացիներին տրված վառելիքի սուբսիդավորման մասին՝ որակելով այն խայտառակություն: «Փոխանակ գյուղացիներին սուբսիդավորեիք, Դուք սուբսիդավորում եք Ֆլեշին: Ինչի՞ համար: Արդյունքում էդ մարդը վաճառում է ամենաանորակ դիզվառելիք, որը հետո գյուղացին չի էլ օգտագործում: Սա ի՞նչ է, ինչո՞վ եք զբաղված»,- նշեց ՀԱԿ պատգամավորը: Սերգո Կարապետյանի նյարդերը տեղի տվեցին: Վերջինս  զայրացավ. «Ես չեմ հասկանում, սա ելո՞ւյթ է, թե՞ հարց: Հարցը կոնկրետ տվեք՝ պատասխանեմ: Տասը րոպե է՝ խոսում եք»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել