1in.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ վարչական դատարանը հոկտեմբերի 23-ին վարույթ է ընդունել Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության վերաքննիչ բողոքը՝ ընդդեմ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Արծրուն Միրզոյան) 24.09.2013թ. և Երևանի քաղաքապետի 19.07.2013թ. որոշումների: Այդ մասին Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ա.Սարգսյանը գրավոր ծանուցել է «Բարև Երևան» խմբակցությանը՝ տեղեկացնելով, որ ներկայացված վերաքննիչ բողոքը «համապատասխանում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.4-րդ հոդվածի պահանջներին, և բացակայում են նույն օրենսգրքի 117.6-րդ հոդվածով նախատեսված՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերը»: 

Նախկինում՝ սեպտեմբերի 24-ին ՀՀ վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը հրաժարվել էր վարույթ ընդունել հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության երկու հայցադիմումները՝ դրանք ետ վերադրձնելով օրենսդրությանը տրված կամայական մեկնաբանությունների, խեղաթյուրման և իր նախկին որոշման մեջ առաջադրված պահանջները ակնհայտ կեղծելու ճանապարհով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել