Armsport.am-ը գրում է.
Հոկտեմբերի 30-ին ՀՖՖ գրասենյակում տեղի է ունեցել ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Նիստի օրակարգային հարցերից մեկն էեղել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հաշվետվությունը, ում պայմանագրային պարտականությունների ժամկետը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում ավարտվում է ս.թ. հոկտեմբերի 30-ին:
Վարդան Մինասյանը ՀՖՖ գործադիր կոմիտեին ներկայացրել է գլխավոր մարզչի պաշտոնում կատարած աշխատանքների արդյունքները, որոնք հաստատվել են ՀՖՖ Գործադիր կոմիտեի կողմից:
Այնուհետեւ ՀՖՖ նախագահը անձամբ իր եւ ՀՖՖ գործադիր կոմիտեի անունից շնորհակալություն է հայտնել Վարդան Մինասյանին կատարված աշխատանքի համար: Իր հերթին Վարդան Մինասյանը շնորհակալություն է հայտնել ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներին իր հանդեպ ցուցաբերած բարձր վստահության համար: