Tert.am-ը գրում է.
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միլան Ցաբրնոխին, ով Հայաստան է ժամանել Համագործակցության կոմիտեի բյուրոյի նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տարածած հաղորդագրությունից։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության կոմիտեի հայկական կողմի համանախագահ, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորել է Եվրամիության հետ հարաբերությունների հետագա զարգացումը և խորացումը, որում նշանակալի դերակատարություն ունի միջխորհրդարանական փոխգործակցությունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ