Այսօր աշխարհում կան անհայտ և հայտնի ՈՒԺԵՐ, որոնք գրանտներ են տրամադրում այս կամ այն կազմակերպությանը, մանրամասն ուսումնասիրելու իրեն վստահված ոլորտը և մանրամասներ ներկայացնելու այդ ոլորտում խոցելի խնդիրների մասին։ Ի զարմանս շատերի, չգիտես ինչու, հիմնականում դրամաշնորհներ են ստանում բոլոր նրանք, ովքեր իրենց երկրի այս կամ այն կառույցի մասին մանրամասնություններ են տեղեկացնում սոցեալական, տնտեսական, ռազմական, բարոյական, քաղաքական, բնապահպանական և այլ ոլորտների մասին։
Այսինքն, եթե նախկինում պետությունները հատուկ հետախուզներ էին պատրաստում, որ ուղարկեին այս կամ այն երկիրը, այս կամ այն բնագավառը ուսումնասիրելու, ինֆորմացիային տիրապետելու, հիմա տրամադրիր ներսում գործող այս կամ այն կառույցին մի քանի հազար և նա պատրաստ է իր երկրի բոլոր խնդիրները ներկայացնել մանրամասնություններով, դրական և բացասական բոլոր կողմերով։ Որով, եթե նախկինում նմաններին հայտարարում էին ազգի դավաճաններ, այսօր պարզապես նրանց կոչում են մեղմացուցիչ հանգամանքով՝ ԳՐԱՆՏԱԿԵՐ։ Եւ ահա 29,10,2013թվկանի Հ1-ի Ազատ գոտով հերարձակվել է մի հաղորդում, որն էլ արծարծում է այս հարցը։
Ինչ խոսք, բնական է, որ բոլոր նրանք, որոնք այլոց պանրի պահեստներիցօգտվելով, չեն ուզում խոստովանել, որ թակարդում են հայտնվել, քանի որ մանրակրկիտ տեղեկություններ են փոխանցում իրենց մասին այլոց, ո՜չ, իրենց անձնական գործարքների մասին նրանք լուռ են, այլ այն մասին ինչը հարկավոր է նրանց, որոնք շահագրգիռ են այդ առումով...։ Ես հիշում եմ, երբ Սահակաշվիլին Շավարդնաձեին մատ անելուց, իշխանությունը խլելուց հետո, ալեհեր քաղաքական գործիչը լուռ հեռանում էր նախագահական իր աշխատասենյակից և թղթակիցը նրան հարցում հղեց, որին ի պատասխան նա խոստովանեց. Ես կարող եմ միայն մեկ բան ասել, որ Սորեսը լավ մարդ չէ։ Սա Շավարնաձեի խոսքերն են։ Ինչ արած, ուրեմն պանրի պահեստի դուռը իզուր չէին բացել...
Նայեք, մտածենք և մեր կարծիքներով կիսվենք: