Մոնղոլիան մինչ այսօր էլ գոյություն ունի, սակայն մոնղոլնները, որոնք ապրում են մեր օրերում այն նույն մոնղոլները չեն, ում մասին մենք կարդացել ենք պատմության դասագրքերում: Այսօրվա մոնղոլների նախահայրերը ձիեր հեծած թալանում ու գրավում էին նոր հողատարածքներ այնպիսի անգթությամբ, որի մասին վիկինգներն ուղղակի կերազեին: Ամեն դեպքում, հենց այդպես են շատերը պատկերացնում մոնղոլներին: Այո, հին մոնղոլները քաջ ու դաժան մարտիկներ էին, սակայն նրանք նաև զարմանալիորեն զարգացած ու մշակույթով հարուստ մարդիկ էին:

 10  Մոնղոլ կանայք

Djengiz_Khân_et_Toghril_Ong_Khan

Հաճախ պատմաբանները հիշատակում են մոնղոլ տղամարդկանց հզոր նվաճողներ լինելու փաստի մասին ու անտեսում կանանց: Սա իսկապես անարդարացի է, քանի որ մոնղոլների քաղաքակրթության մեջ հենց կանայք էին, որ կարևոր որոշումներ էին կայացնում: Մինչ տղամարդիկ զբաղված էին պատերազմներ մղելով ու նվաճողական արշավանքներ իրականացնելով` կանայք, այդ ընթացքում կարևոր դիրքեր զբաղեցնելով, հետևում էին տնտեսության զարգացմանն ու նաև շամանական կրոնով զբաղվում: Սա մոնղոլ կանանց այնպիսի դիրք էր տալիս, որի մասին Եվրոպայում կանայք կարող էին միայն երազել:
Կանայք ոչ միայն կառավարում էին տնտեսությունն ու կրոնը, այլև երբեմն ամբողջ ժողովրդին: Չինգիզ Խանի մահից հետո նրա դուստրերն ու հարսները իշխանության համար կռիվներ են մղում ու այդ ժամանակահատվածում պառակտված մոնղոլիայի առանձին հատվածներ կառավարում (գոնե որոշակի ժամանակահատվածում):
Մոնղոլների ամենահզոր թագուհիներից մեկը Մանդուհայն էր, ով տակտիկական մտածելակերպ ունեցող իսկական մարտիկ էր: Նրա կառավարման ընթացքում բազմաթիվ ճակատամարտերում հաղթանակ տանելով` Մանդուհայը գրավում էր թշնամիներին մեկը մյուսի հետևից: Երբ նա երեսուն տարեկան էր, սկսեց մտածել ժառանգ ունենալու անհրաժեշտության մասին, ով կշարունակեր կառավարել մոնղոլներին իրենից հետո: Նա ամուսնացավ 17-ամյա մի տղայի հետ ու նրանից 8 երեխա ունեցավ` միաժամանակ ակտիվորեն պատերազմներին ու ճակատամարտերին մասնակցելով:

 9  Փոստային համակարգ

Mongolian horsemen ride in formation during opening ceremony of annual Naadam festival in Arvaikheer

Մոնղոլներն իրենց բնույթով քոչվորներ էին, այնպես որ նրանց միջև կապը պաշտպանելու համար հարմար և անհրաժեշտ միջոց էր, որը ապահովելու համար նրանք ստեղծեցին իրենց փոստային համակարգը, որն անվանում էին Յամ, ինչը թարգմանաբար նշանակում է «անցակետ»:
Այն իրենից ներկայացնում էր բազմաթիվ փոստային կայանների համակարգ, որտեղ նվիրված ու պատասխանատու փոստատարներ էին աշխատում` կարևոր տեղեկություններ տարածելով կամ փոխանցելով մի կայանից մյուսին: Այս կայանները միմյանցից գտնվում էին 24-64 կմ հեռավորության վրա: Մի ժամանակահատվածում միայն Չինաստանի տարածքում մինչև 1400 փոստային կայաններ կային, որտեղ մինչև 50,000 ձիեր էին պահվում փոստատարներին ծառայեցնելու համար:

 8  Ռազմավարությունը

mongol-invasion

Հայտնի է, որ մոնղոլները արդյունավետ ու ահարկու ռազմավարություններ էին մշակում ճակատամարտերի համար ու գրեթե միշտ մարտերում ներգրավված լինելու հետևանքով լավ մարզված մարտիկներ էին: Նույնիսկ աշխարհահռչակ այնպիսի զորավարներ, ինչպիսիք են Ալեքսանդր Մակեդոնացին ու Հաննիբալը, իրենց ձեռքբերումներում ավելի թույլ են երևում, երբ նրանց համեմատում ես մոնղոլ զորավարների հետ:
Մոնղոլներն իսկապես շատ էին աշխատում ճիշտ ու արդյունավետ ռազմավարություն մշակելու համար: Նրանք այնպիսի ռազմավարություններ էին մշակում, ինչպես օրինակ` անակնկալ հարձակումներ, կեղծ նահանջներ, հոգեբանական պատերազմներ ու նույնիսկ պատանդներ պահում, մարդկանց որպես վահաններ օգտագործում: Մոնղոլների ավելի թույլ զորքերը ձևացնում էին, թե հետ են նահանջում ու ստիպում թշնամուն ոգևորված հետևել իրենց ու դա օգտագործելով` թիկունքից դուրս գալիս նրանց  վրա ու ջախջախում թշնամուն:

 7  Մետաքսի ճանապարհը

133213182

Հայտնի է, որ Չինգիզ Խանը հաճախ էր հարձակումներ կազմակերպում Մետաքսե ճանաարհի վրա, որն Ասիան ու Եվրոպան կապող հիմնական ու կարևոր առևտրային ճանապարհն էր, ու մոնղոլների համար հիմնական ու ամենամեծ եկամտի աղբյուրը: Հասկանալով, որ նույնիսկ իր հզոր ռազմիկները չեն կարող կառավարել ու նվաճել այս ահռելի 6437 կմ երկարությյուն ունեցող ճանապարհը, Չինգիզ Խանը երկրորդական ռազմավարություն մշակեց: Նա սկսեց ջախջախել ճանապարհին տեղակայված բոլոր արաբական ու թուրքական գաղութները, մինչև որ բոլոր քաղաքներն ու օազիսները կա՛մ փլատակների էին վերածվում, կա՛մ ծնկի իջնում նրա դեմ` ենթարկվելով Խանին: Սա բավականին երկար ժամանակ պահանջեց, և Չինգիզ Խանը նույնիսկ չհասցրեց տեսնել իր ծրագրի ամբողջական իրականացումը, սակայն երբ մոնղոլներին ի վերջո հաջողվեց տիրել ամբողջ Մետաքսե ճանապարհին, նրանք կառչեցին դրանից: 14-րդ և 15-րդ դարերում մոնղոլներն ամբողջովին գրավվել էին Մետաքսե Ճանապարհը: Մոնղոլները, սակայն, դաժան կառավարիչներ չէին. նրանք լավ էին վերաբերվում առևտրականներին ու նույնիսկ օգնում ու խթանում էին, որպեսզի զարգանա Միջագետքի ու Չինաստանի միջև կապը, իսկ եկամուտները հարկերի ու տուրքերի տեսքով հարստացնում էին մոնղոլների գանձարանները:

 6  Մոնղոլների խաղաղությունը

Mongol-Empire

Ծանր պատերազմներին սովորաբար հաջորդում է խաղաղությունը: Այսպես էր նաև մոնղոլների դեպքում: «Pax Mongolica»-ն կամ Մոնղոլների Խաղաղության ժամանակաշրջանը, 13-րդ ու 14-րդ դարերի նվաճողական արշավանքներից հետո էր, այն ժամանակ, երբ մոնղոլներն իրենց ծաղկման փուլում էին: Նրանց կայսրությունը ձգվում էր մինչև 15 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքով, որտեղ ավելի քան 100 միլիոն մարդիկ էին բնակվում: Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ն 9.83 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք է ընդգրկում:
Այս ժամանակահատվածում, երբ մոնղոլներին հաջողվել էր հսկայական տարածքներ նվաճել ու միաժամանակ զարգացնել փոստային համակարգն ու տիրել հայտնի մետաքսե ճանապարհին, նրանց մնում էր պահպանել ու վայելել խաղաղությունը, որին հասնելու համար այդքան շատ մարդու կյանք էր խլվել:

 5  Ոսկե Հորդա

178394589

Մոնղոլական ամենահզոր կայսրություններից մեկը Ոսկե Հորդան էր, որը Չինգիզ Խանի թոռ Բաթու Խանի կողմից ստեղծվել էր 1251թ.ին: Այն հսկայական կայսրություն էր ժամանակակից շենքերով: Մայրաքաղաքը Սարայ-Բաթուն էր:
Ոսկե Հորդան մեծ ազդեցություն ուներ այլ մշակույթների վրա: Անցնելով ժամանակակից Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Մոլդովայի ու Կովկասի տարածքներով` նրանք կապ էին պահպանում թե՛ ռուսների, թե՛ մուսուլմանների հետ: Հորդան ահաբեկում էր ռուսներին, ու այդ ժամանակաշրջանում ռուսների համար ծանր շրջան էր` տիրում իրենց մոնղոլ հարևանների պատճառով: Մուսուլմաններն ավելի բախտավոր էին: Մոնղոլները, սկզբնապես շամանական կրոն ունենալով, ընդունեցին մուսուլմաններին ու ի վերջո ընդունեցին նրանց կրոնը:

 4  Զենքերը


Մոնղոլները, ի սկզբանե քոչվոր լինելով, կռվում էին ձիերին հեծած ու գրեթե անընդհատ: Նրանց համար ձիերը մեծ նշանակություն ունեին և երբեմն որպես զենք էին ընդունվում մոնղոլների կողմից: Նրանք օգտագործում էին տեգեր, մականներ, դաշույններ, սրեր: Նրանք նույնիսկ վառոդ էին օգտագործում պայթուցիկներ ու ռումբեր ստանալու համար:
Նրանք կարճ ու երկար աղեղներ էին օգտագործում` դրանց հետ տարբեր տեսակի նետեր արձակելով (կախված կոնկրետ իրավիճակից): Մոնղոլների ամենահայտնի նետը սուլոց հանոց նետն էր, որի մեջ բացված անցքը նետի սլանալու հետ սուլոց էր արձակում ու վախեցնում թշնամուն: Երբեմն այս նետերը արձակում էին նույնիսկ իրենց իսկ ռազմական ընկերներին ազդանշան ուղարկելու համար: Վաղ շրջանում մոնղոլները զրահներ չէին օգտագործում ու նախընտրում էին թեթև կաշվե զրահ, որը նրանք պատրաստում էին ձիու մեզի մեջ պահելով: Նրանք նաև կաշե զրահներ էին հագցնում իրենց ձիերին:

 3  Հանդուրժողականությունը

177407983

Հանդուրժողականությունը կարծես մոնղոլների ռազմավարություններից մեկն էր: Բազմաթիվ տարբեր ցեղերի ու մշակույթների մարդկանց նվաճելով ու տիրելով` նրանք օգտագործում էին նաև տվյալ մշակույթի առանձնահատկություններն ու սովորություններն, ու զարգացնում էին իրենցը: Նրանք նույնիսկ տարբեր կրոնական հավատալիքներ ունեցքող ցեղերից կրոնական հարկ էին հավաքում` օգուտ քաղելով բազմազանությունից ու նաև այդպիսով պահպանելով տարբեր մշակույթների առանձնահատկությունները:

 2  Թաթարներ

followers-of-Genghis-Khan

Գրավված մարդիկ մոնղոլներին երբեմն թաթարներ էին անվանում: Սա այն պատճառով, որ մոնղոլներն իրենք իրենց «Թաթա» էին անվանում: Երևի մարդիկ հնչյուններն ավելի շատ նմանեցնում էին հռոմեական դիցաբանության մեջ դժոխքի անվանը` Տարտարոսին, իսկ «թաթար» նշանակում է «Տարտարոսի մարդիկ»:
Այսօր թաթար են անվանում էթնիկ թուրքերին, ովքեր ապրում են Ռուսաստանի, Ղազախստանի ու Սիբիրի տարածքում:

 1  Սուբուտայ

mongol01

Սուբուտայը երևի ամենակարևոր պատճառներից է, որ Չինգիզ Խանին հաջողվել է ստեղծել մեծ Մոնղոլական կայսրությունը: Սուբուտայը մոնղոլների գլխավոր ստրատեգն էր, ով տարբեր ռազմավարություններ էր մշակում պատերազմների ժամանակ, որոնք էլ մոնղոլներին հաղթանակ էին բերում:
Նա ոչ միայն մոնղոլների, այլև աշխարհի պատմության ամենախելոք ռազմագետ էր, ամենահմուտ հրամանատարն ու ռազմական առաջնորդը:
Սուբուտայն առաջինն էր, ով պաշարողական ռազմավարություն է մշակել ու ռազամական տեղեկատվության ստացման ռազմավարություն մշակել: Նա միշտ կարողանում էր իմանալ, թե ինչ ստրատեգիա է մշակել թշնամին և նոր միայն դրանից հետո ինքը ծրագրում մոնղոլների ռազմական քայլերը: Նա միշտ նոր բաներ էր սովորում, խորհրդակցում ճարտարագետների ու իմաստուն մարդկանց հետ, որի արդյունքում նա կարողանում էր ճիշտ մշակել ռազմավարությունն ու մոնղոլններին ռազմական հաջողություն բերել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել