Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում մահացավ 3-ամյա Մանե Գալստյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնում, պարզվել էր հոկտեմբերի 24-ին, Ապարան-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների վիրավորների և վարորդների ինքնությունը: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, պարզվել էր, որ Ապարան քաղաքի բնակիչ 62-ամյա Հրաչիկ Սահակյանը, իր կողմից վարած ВАЗ 2121 մակնիշի 370 ԼՕ 64 համարանիշի ավտոմեքենայով դեպի Ապարան ընթանալիս բախվել էր Արագածոտնի մարզի Շենավան գյուղի բնակիչ 25-ամյա Անդրանիկ Ղազարյանի վարած ГАЗ 53 մակնիշի 15 ԼՏ 457 համարանիշի ավտոմեքենային, ապա շրջանցել, որից հետո նույն ГАЗ 53 մակնիշի ավտոմեքնային էր բախվել, Վանաձոր քաղաքի բնակիչ 28-ամյա Արտյոմ Գալստյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 MO 303 համարանիշի ավտոմեքենան: Ֆոտոլրագրողը հայտել էր, որ վթարի հետևանքով ВАЗ 2107-ի ուղևորներ` Վանաձորի բնակիչներ, 18-ամյա Անի Ալաբերքյանը, 44-ամյա Ռիտա Հովհաննիսյանը, 1-ամյա Նարեկ Գալստյանը մահացել էին, իսկ ВАЗ 2107-ի վարոդր Ա. Գալստյանը և ուղևորներ` Վանաձորի բնակիչներ 23-ամյա Արմինե Ալաբերքյանը, 1-ամյա Արեգ Գալստյանը , 4-ամյա Մանե Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Ապարանի բժշկական կենտրոն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել