1in.am-ը գրում է.

Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենն ակնարկել է, որ ՊՍԺ տեղափոխությունն իրեն չի հետաքրքրում: Ֆուտբոլիստը հայտնել է, որ չի պատրաստվում հեռանալ մյունխենյան ակումբից: 

Հիշեցնենք` ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին, որ հոլանդացին փարիզյան ակումբի հետաքրքրության շրջանակում է:

«Ցանկացած ֆուտբոլիստի համար հաճելի կլինի, որ իր անունը շոշափվի տրանսֆերային գործարքներին վերաբերող հարցերում: Մանավանդ` եթե խոսք է գնում առաջատար ակումբների մասին: Սակայն բազմիցս կրկնել եմ, որ «Բավարիա»-ում ինձ ամեն ինչ բավարարում է: Ինձ չի հետաքրքրում ՊՍԺ տեղափոխությունը»,- ասել է Ռոբենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել