Lragir.am-ը գրում է.
Common Sense Media ընկերության անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ ժամանակակից 5 երեխայից 2-ը խաղալու նպատակով օգտվում է բջջային սարքավորումներից, չնայած որ դեռ չեն կարողանում ամբողջական նախադասություններ արտասանել, գրում է Russia Today-ը:
Դեռ 2 տարի առաջ տեխնիկայից կախված երեխաների թիվը չէր գերազանցում 10%-ը: Այժմ 8 տարեկան երեխաների 72%-ը սմարթֆոն, պլանշետ կամ նմանատիպ այլ սարքավորում է օգտագործում:
Մանկաբույժներն ու թվային տեխնիկա արտադրողները, սակայն, հակադիր կարծիքներ ունեն: Բժիշկները խորհուրդ են տալիս ծնողներին երեխաներին հեռու պահել մեդիատեխնիկայից, քանի որ խաղերը ծանր կախվածություն են առաջացնում, բարդ հոգեբանական հետեւանքներ են ունենում եւ ծնողներին երեխաների աչքում զրկում են հեղինակությունից: Մյուս կողմից, աչքերի համար էկրանից օպտիմալ հեռավորությունը 30-40 սմ է, սակայն երեխաները սարքերը չափից շատ են մոտեցնում դեմքին:
Շուկայի փորձագետներն էլ կոչ են անում ծնողներին այդքան պահպանողական չլինել եւ երեխաներին ծանոթացնել թվային տեխնիկայի բարիքներին: Երբ պլանշետը կամ սմարթֆոնը պատասխանատու կերպով է կիրառվում, իսկ բովանդակությունը վերահսկվում է, սարքերը բարի նպատակով կծառայեն: Սարքերի միջոցով կարելի է բազմաթիվ կրթական ծրագրեր ուսումնասիրել, որոնք կնպաստեն երեխայի զարգացմանը: