Emedia.am-ը գրում է.

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, լեգենդար մարզիկ Սերգեյ Բուբկային:

Կառավարության ղեկավարը ողջունել է ճանաչված մարզիկի այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կնպաստի մեր երկրում աթլետիկայի և ընդհանրապես սպորտի զարգացմանն ու մասսայականացմանը երիտասարդների շրջանում:

«Երիտասարդ տարիներին մենք հպարտանում և մեծ ոգևորություն էինք ապրում Ձեր հաջողություններով: Ուրախ ենք, որ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի հետ հաստատել եք ջերմ կապեր և նախաձեռնել նոր ծրագրեր: Հայաստանի կառավարությունը շարունակելու է նոր միջոցներ ձեռնարկել՝ սպորտի մասսայականացմանը հասնելու նպատակով»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Սերգեյ Բուբկան շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ սպորտի զարգացմանը մեծ աջակցություն ցուցաբերելու համար: «Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ նման ընդունելության: Հանդիպումներ ենք ունեցել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել