Panorama.am-ը գրում է.
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում պատասխանել է նաև լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպիսի մեկնաբանություն կարող է կատարել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու վերաբերյալ: Հիշեցնենք, որ Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթը, թմրանյութեր պահելու կասկածանքով ձերբակալվել է հայ-իրանական սահմանի մոտ: Այժմ նա կալանավորված է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 3-րդ մասի և 215 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
«Յուրի Վարդանյանն այնքան է հոգնել, որ նույնիսկ փաստաբան չի վարձել: Բոլորի հետ էլ նման բաներ կարող են պատահել: Չափահաս մարդ է, և հայրը չի կարող նրա համար պատասխանատվություն կրել: Յուրի Վարդանյանը լեգենդ է, իսկ կատարվածը` դժբախտ պատահար: Նա շատ կուզեր, որ նման բան չլիներ, և ես ուղղակի խնդրում եմ, որ նրա ընտանիքը շահարկումների թեմա չդառնա: Մենք տեսնում ենք, որ Յուրի Վարդանյանը ամեն ինչ անում է` սպորտը ճահճից դուրս բերելու համար: Օդանավակայանում մարզիկներին ծաղկեպսակով դիմավորելը չէ սպորտը, և պետք չէ սպորտը խառնել քաղաքականության հետ: Իսկ Յուրին ձգտում է սպորտը չխառնել քաղաքականության հետ: Եթե շարունակենք աջակցել նրան, ապա հաջողություններ կարձանագրենք»- հայտարարեց Ռուբեն Հայրապետյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ