Aysor.am-ը գրում է.

Իսպանիայում 32-ամյա Խոսե Միգել Տամայոն սպանել է իր սիրուհուն՝ Կարոլինա Բերնալ Գոմեսին, երբ իմացել է վերջինիս հղիության մասին: 

The Daily Mail-ը հաղորդում է, որ մինչ սպանությունը զույգը վեճեր է ունեցել, սակայն երբեք գործը բռունցքներին չի հասել, երբ կինը պատմել է, որ հղի է նրանից, Տամայոն կացնով հարձակվել է սիրուհու վրա ու սպանել նրան: 

Գիտակցելով, որ հանցագործություն է կատարել, տղամարդը մասնատել է սիրուհու մարմինը, գնացել Մադրիդի մոտակայքում գտնվող վայրի արգելոց ու կնոջ մարմնի կտորներով կերակրել անգղներին:

Երբ Կարոլինայի՝ Հարավային Ամերիկայում ապրող հարազատները նկատել են նրա բացակայությունը, սկսել են փնտրել նրան:

Ի վերջո, շաբաթներ անց, մարդասպանը խոստովանել է իր արարքը: Նա պատմել է, որ խոստովանել է, որովհետև շատ է կարոտում Կարոլինային: Խոսե Միգել Տամայոն կալանավորված է. «Սպանությունն ինքնաբուխ է, ոչ զոհը, ոչ էլ հանցագործը նախկինում երբևէ խնդիր չեն ունեցել օրենքի հետ»,-ասել են ոստիկանները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել