Tert.am-ը գրում է.
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բոլոր նրանց, ովքեր մտահոգ են Հայաստանի արտաքին քաղաքականությունով, պնդելով, որ Հայաստանը Մաքսային միություն ընտրելով՝ մեջքով շրջվեց դեպի Եվրոպա, հանգստացրեց. «Շատ ու շատ առողջ մտածող մարդկանց հետ հանդիպել եմ, խոսել եմ, և նրանք համարում են, որ Հայաստանի անվտանգությունն ամեն ինչից վեր է»:
«Մտածող մարդիկ» ասելով նախարարը նկատի ուներ մարդկանց՝ հայկական սփյուռքի եվրոպական հատվածից։
Նախարարը նաև նույն մտածող մարդկանց տրամադրությունները փոխանցեց. «Գտնում են, որ մենք չենք կարող միանգամից կտրել հարաբերությունները: Եվ նույն եվրոպական կամ ամերիկյան բիզնեսմենների համար էլ մեծ շուկա է բացվում՝ ԱՊՀ տարածք, 300 մլն-անոց շուկա, որ իրենք նաև գալով Հայաստան կկարողանան դուրս գալ նաև Մաքսային միություն: Ոչ մի դժվարություն կամ անհանգստություն ես մեր հայրենակիցների կողմից չեմ նկատել»:
Նախարար Հակոբյանը նախ փորձեց հստակեցում մտցնել և չհեռացավ իր թիմակիցների պնդումներից, թե որևէ մեկը չի ասել, որ Եվրոպայի առաջ մենք մեր դռները փակել ենք։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ