1in.am-ը գրում է.
Գերմանական հեղինակավոր Kicker պարբերականի թղթակից Թոմաս Հենեկեն, ով նյութեր է հրապարակում կապված Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ, պատասխանել է Sport-express-ի հարցերին՝ մասնավորապես նշելով հետևյալը:
« «Շալկե»-ի դեմ խաղի 3-րդ գոլի ժամանակ Մխիթարյանի փոխանցումը ֆանտաստիկ էր: Նա անցավ 70-80 մետր և ճշգրիտ փոխանցում կատարեց: Այդ դրվագը խաղավերջում էր, այսինքն՝ Մխիթարյանը ֆիզիկապես լավ վիճակում է: Նա 82-րդ րոպեին վազում է այնպես, ինչպես 15-րդ րոպեին: Մխիթարյանը ֆուտբոլային ադամանդ է:
Նա շատ արագ հարմարվեց նոր թիմին: Նման բան Դորտմունդում հազվադեպ է լինում: Կարծում եմ՝ նա երջանիկ է «Բորուսիա»-ում: Բոլորը գոհ են նրանից: Կլոպը նույնիսկ հայտարարել էր, որ Հենրիխն իր թիմի զենքն է:
Կարծում եմ՝ թիմի ղեկավարությունը չի զղջում վճարած 27.5 մլն եվրոյի համար: Մխիթարյանին ու Գյոտցեին համեմատել չի կարելի, քանի որ նրանք տարբեր խաղաոճեր ունեն:
Գյոտցեին հիմա ոչ ոք չի հիշում: Եկել է Մխիթարյանի ժամանակաշրջանը: Հենրիխը հիանալի անձնավորություն է, լավ հարաբերություններ ունի երկրպագուների հետ: Կլոպը շատ գոհ է նրանից»,- հայտարարել է Հենեկեն: