1in.am-ը գրում է.
Էմինեմի նոր՝ The Monster թրեքը, որը ձայնագրվել էր Ռիհաննայի մասնակցությամբ, հոկտեմբերի 28-ին հրապարակվել է համացանցում: Երգը հնարավոր է լսել Soundcloud սերվիսի միջոցով:
Ռեփերի The Monster երգի համահեղինակը երգչուհի Բենե Ռեքսան է, որը մինչ թրեքի հրապարակվելը պատմել էր, որ մասնակցել է էմինեմի ու Ռիհաննայի համար նախատեսված թրեքի ստեղծմանը:
Ռիհաննան ավելի վաղ երկրպագուներին ակնարկել էր Էմինեմի հետ երգ ձայնագրելու մասին: 2013թ. սեպտեմբերին նա իր Twitter-ում գրել էր. «Հենց նոր հեռացա ստուդիայից: Ձայնագրել եմ «հրեշային» կրկներգ իմ ամենասիրած արտիստներից մեկի համար: Ու սա առայժմ այն ամենն է, ինչ այս պահին կարող եմ ձեզ ասել»:
Էմինեմն ու Ռիհաննան առաջին անգամ չէ, որ համագործակցում են: Ավելի վաղ երաժիշտները միավորվել էին՝ ձայնագրելու Love the Way You Lie, Love the Way You Lie 2 ու Numb երգերը:
The Monster-ը Էմինեմի հրապարակած նոր ալբոմի չորրորդ թրեքն է: