1. Օդաչուները մոռացել էին վայրէջքի թույլտվություն հարցնել


Թռիչքի և վայրէջքի թույլտվությունը հենց այնպես չի պահանջվում: Դա հարկավոր է, որ ինքնաթիռները չբախվեն իրար, և դիսպետչերները պետք է միշտ շատ ուշադիր լինեն:

Օդաչուները պետք է գործեն արձանագրության համաձայն, որպեսզի վստահ լինեն, որ ուրիշ ինքնաթիռ իրենց հետ նույն ժամին վայրէջք չի կատարում: Այդ պատճառով, երբ «Ryanair» ավիոընկերության երկու օդաչուները պատրաստվում էին վայրէջք կատարել, տեսան, որ թռիչքուղու լույսերը վառված չեն, և նրանք շատ զարմացան: Չնայած այդ փաստին, ինքնաթիռը բարեհաջող վայրէջք կատարեց:   

Օդանավակայանի աշտարակը փորձում էր կապ հաստատել օդաչուների հետ, սակայն նրանք ոչ մի կերպ չէին արձագանքում արտակարգ իրավիճակների կապի ազդանշաններին:

Ավիաընկերությունները պատճառաբանում են օդաչուների այդպիսի պահվածքը վերջիններիս չափազանց զբաղվածությամբ, քանի որ նրանք չեն կարող շեղել իրենց ուշադրությունը: Եվ իրոք, ի՞նչ կարիք կա ուշադրություն դարձնել արտակարգ իրավիճակների կապի ազդանշաններին: Հետաքրքրական է նաև մեկ այլ հանգամանք.դիսպետչերը նույնպես մոռացել էր կապ հաստատել օդաչուների հետ նախքան վայրէջքը:


2. Պարտքերը գանձող ընկերությունը շփոթել է հասցեները


Գրավադրված անշարժ գույքի ետգնման իրավունքից զրկելը տեղի չի ունենում մի քանի րոպեների ընթացքում: Բարեբախտաբար, գոյություն ունի մոտ 18 հազար կետ, որը բանկերը պետք է պահպանեն և միայն դրանից հետո իրավունք վերապահեն` մարդուն դուրս հանել իր տանից:  

Մի անգամ Նիկկի Բեյլին տուն վերադարձավ և հայտնաբերեց, որ պարտքերը գանձող ընկերությունը կնիք էր դրել իր տան վրա և հանել այնտեղից իր բոլոր իրերը: Բացի նրանից, որ կինը ոչ մի գրավադրված իր չուներ, նա 25 տարի առաջ արդեն ամբողջությամբ մարել էր իր տան համար վերցված վարկը: Նիկկին անմիջապես ոստիկանություն կանչեց:  

Պարզվել էր, որ այն տունը, որի վրա ընկերությունը պետք է կնիք դներ, գտնվում էր ուրիշ քաղաքում՝ Գոդբի Հեյթսում, իսկ Նիկկին ապրում էր Գոդբի-սթրիտ փողոցի վրա:


3. Ասեղնաբուժության մասնագետը մոռացել էր հաճախորդի մասին


Ասեղնաբուժության մասնագետ Ջեֆֆ Ցինյանը շատ ծանրաբեռնված օր էր ունեցել և երազում էր, թե երբ կկարողանա հանգստանալ և մի բաժակ գարեջուր վայելել: Այդպիսի մտքերով նա լքեց իր գրասենյակը, սակայն նա մի շատ կարևոր հանգամանք էր մոռացել. իր սենյակում անգիտակից վիճակում պառկած էր ամբողջովին ասեղներով պատված մի հաճախորդ:  

Երբ կինն արթնացել էր, նա ուղղակի սարսափահար էր եղել և հասկացել էր, որ իրեն մոռացել են այդ վիճակում և փակել են գրասենյակում: Կինը պատուհանից դուրս նայեց այն հույսով, որ կտեսնի այնտեղ բժշկի մեքենան, սակայն ավտոկանգառում ոչ մի մեքենա չկար:

Որոշ ժամանակ օգնություն կանչելուց հետո, ի վերջո, կինը 911 զանգահարեց և նկարագրեց իր վիճակը: 10 րոպե անց կնոջը դուրս հանեցին գրասենյակից, իսկ պատահարի վայր ժամանեցին ոստիկանները:


4. Ավտոբուսի վարորդը մոռացել էր, թե որտեղ է կանգառը և տարել էր երեխաներին այլ քաղաք


Կորալ-Սփրինգս քաղաքի յոթ աշակերտուհիները դժվար իրադրության մեջ էին հայտնվել, երբ ավտոբուսի վարորդը իջեցրել էր նրանց անծանոթ վայրում:

Խնդիրն այն էր, որ վարորդը անցել էր դպրոցի կանգառը: Դպրոցական կանգառում չկան հատուկ նշաններ, և դա կարող է շփոթմունքի պատճառ դառնալ: Երեխաները հասկացել են, որ սխալ ուղղությամբ են ընթանում և սկսել են բղավել և թափահարել ձեռքերը: Աղջիկներից մեկը նույնիսկ իր հորն էր զանգահարել և երբ նա ցանկացել էր խոսել վարորդի հետ, վերջինս հրաժարվել էր, քանի որ ավտոբուսի ղեկին էր:  

Անծանոթ քաղաքում մի քանի պտույտ անելուց հետո վարորդը որոշեց իջեցնել յոթ աղջիկներին հիվանդանոցի մոտ: Նա մտածեց, որ այն անվտանգ վայր է: Բացի այդ, առաջին օգնության կետն այնքան էլ հեռու չէր, եթե հանկարծ զայրացած ծնողները որոշեին հաշիվները պարզել անուշադիր վարորդի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել