Lragir.am-ը գրում է.
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ափսոսում է Վարդան Մինասյանի հեռանալու համար: Միաժամանակ խոսելով Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի մասին՝ Հայրապետյանն ասել է, որ բանակցություններ է վարել ֆրանսահայ Միշել Տեր-Զաքարյանի հետ, ով այժմ գլխավորում է ֆրանսիական Նանտը: Տեր-Զաքարյանը, սակայն, մերժել է առաջարկը:
Հայրապետյանի խոսքով, Վարդան Մինասյանը խորհուրդ է տվել իտալացի կամ իսպանացի մասնագետ հրավիրել, քանի որ նրանք մտածելակերպով ավելի մոտ են հայերին, սակայն չի բացառել նաեւ, օրինակ, գերմանացի մարզչի հավանականությունը: Հայրապետյանը խնդրել է, սակայն, դա չկապել իր մականվան հետ:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/sports/view/90173
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել