Հեչ լավ չի զարգացնել երկիրը ժողովրդի հաշվին, շատ կցանկանայի, որ մեր պաշտոնյաները հաճախ դուրս գային մարդաշատ վայրեր, ուղղակի քայլեյին և վերջապես նկատեին այն աղքատությունը, որը ամեն օր շատանում է ....Այո, դա այն 50 դրամն է, որը թոշակառույի համար կես հացի փող է, այն փողն է, որին կարելի է առնել ձու կամ մի քիչ սուրճ, դա այն 50 դրամն է, որի շնորհիվ ձմռանը կարելի է 2 ժամ ավել վառել կալոռիֆեռ տունը տաքացնելու համար, դա այն փողն է, որն ուսանողի համար մի ավել գրիչ կամ տետր կարող է դառնալ, դա այն փողն է ,որը մի քանի բալիկի կարող է ուրախություն պատճառել՝ մի քանի փուչիկ փչելով, չէ որ դա 3-4 ծամոնին համարժեք է...... Մեր երկրի պաշտոնյաները այնքան խելացի են , որ տարիներ շարունակ կարողանում են իշխանությունն իրենց ձեռքում պահել..... Վստահ եմ, որ ցանկության դեպքում այդ հարցն էլ խելացի լուծում կստանա ի օգուտ ժողովրդի, որը չունի այդ՝ առաջին հայացքից "ավել" 50 դրամը:
Կից նյութն` այստեղ