1in.am-ը գրում է.
Costa Concordia-ի խորտակման գործով դատական լսումներին մոլդովացի պարուհի Դոմնիկա Չեմորտանը խոստովանել է, որ եղել է նավի կապիտան Ֆրանչեսկո Սկետինոյի սիրուհին: Ավելին՝ պարզվել է, որ խութերի հետ բախման պահին աղջիկը Սկետինոյի հետ եղել է հրամանատարական կամրջակին: Այս մասին տեղեկացնում է «Ռոսիա-24»-ը:
Նա լսել է, թե ինչպես է կապիտանը հրամայել ավելացնել արագությունը, սակայն ինդոնեզացի ղեկը վարողը չի հասկացել հրամանը: Սկետինոյի խոսքը ստիպված էին թարգմանել անգլերեն: Ու մինչ նավի անձնակազմը փորձում էր լուծել լեզվական խնդիրները, նավը դեմ է առել խութերին:
«Դատական լսումներին ես ստիպված էի պատմել այն մասին, ինչ թաքցնում էի 3 տարի: Սակայն ես արեցի դա. այսօր ես դատավորին պատմեցի նավի կապիտան Ֆրանչեսկո Սկետինոյի հետ իմ ռոմանտիկ հարաբերությունների մասին: Հուսով եմ՝ օգնել եմ հետաքննությանը»,- ասել է Դոմնիկա Չեմորտանը:
Costa Concordia-ն խութերի էր դեմ առել 2012թ հունվարի 14-ին՝ իտալական Տոսկանայի ափերի մոտ: