Tert.am-ը գրում է.
Ընթացիկ տարվա առաջին 6 ամիսները հարաբերականորեն հաջող էին պտղաբուծության համար և անհաջող՝ բանջարեղենի արտադրության համար, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: Նա նշեց, որ ըստ պաշտոնական տվյալների՝ այս տարի ստացվել է 85 հազ. տոննա բերք, սակայն նրա համար անհասկանալի են ծիրանի սպառման ներկայացված թվերը:
«Գյուղատնտեսության փոխնախարարը հայտարարում է, որ 13 հազ. տոննա վերամշակվել է, 23 հազ. տոննա՝ արտահանվել, 36 հազ. տոննա՝ մթերվել գործարանին: 3 մլն ազգաբնակչության դեպքում մեկ շնչի համար սպառվում է 7-18 կգ, ինչը ստացվում է 25 հազ. տոննա, 7-8 հազարն էլ փչացել է, բա էն 20 հազ. տոննան ու՞ր է, եթե ընդհանուրը 85 հազ. տոննա է: Թվերի մեջ կան լուրջ խախտումներ»,-ասաց Հրաչ Բերբերյանը:
Այնուհետև նա ընդգծեց, որ ծանր է խնձորի վիճակը, քանի որ հիվանդություն է տարածված, որը բուժելու համար լուրջ քայլեր չի արվում:
«Ունենք նոսր ու հին այգիներ, որոնք պետք է վերականգնել: Մենք ապագայում խնձորի խնդիր ենք ունենալու: Մենք խնձորի հարցում ինքնաբավ երկիր ենք եղել, իսկ այսօր դարձել ենք ներկրող»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ