1in.am-ը գրում է.

Թել Ավիվի շրջանային դատարան 13 մլն շեքելի (3.7 մլն դոլար) դատական հայց է ներկայացվել երգչուհի Ռիհաննայի համերգի կազմակերպիչների դեմ՝ հայտնում է Globes պարբերականը: 

Պրոդյուսերական ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ հայցը սխալ հասցեով է ուղղված, քանի որ համերգի կազմակերպիչները արել են այն ամենը, ինչ իրենցից պահանջվել է համերգի կազմակերպման համար: 

Համերգի ուշացման պատճառը, ըստ պրոդյուսերների, միայն Ռիհաննան է: 
Ռիհաննայի համերգը Թել Ավիվում կայացել էր հոկտեմբերի 22-ին: Երգչուհին համերգից ուշացել էր ավելի քան մեկ ժամ, երգել էր ոչ կենդանի ձայնով, չէր փոխել զգեստը համերգի ժամանակ, և համերգը տևել էր ընդամենը 1 ժամ 1 5 րոպե, ինչը հիասթափեցրել էր նրա իսրայելցի երկրպագուներին:

Համերգի կազմակերպիչները վաճառել էին ավելի քան 50 հազար տոմս՝ 105-370 դոլար արժողությամբ: 

Հիշեցնենք, որ Մեռյալ ծովում լողալու պատճառով երգչուհին ուշացել էր սեփական համերգից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել