Aysor.am-ը գրում է.

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է  Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին։ Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստանի արտգործնախարարին է ներկայացրել  Բաքու կատարած այցի արդյունքները:

Նախարար Նալբանդյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և սադրիչ գործողությունների վրա։

Ֆիլիպ Լեֆորը վերահաստատել է Եվրամիության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել