10 Հիպնագոգիա

Շատերին թվում է, թե միայն հոգեմետ դեղերի ու թմրամիջոցների ազդեցության տակ գտնվող մարդիկ կարող են հալուցիանցիաներ ունենալ, սակայն այս տեսակետը շատ հեռու է իրականությունից: Հիպնագոգիկ հալուցինացիաներն առաջանում են այն ժամանակ, երբ դուք պառկում եք քնելու, սակայն դեռևս խոր քուն մտած չեք, իսկ հիպնապոմպիկ հալուցինացիաներն առաջանում են, երբ դուք արթնանալիս եք լինում: Հալուցինացիայի այս երկու տեսակներն էլ կարող են և՛ լսողական, և՛ տեսողական լինել: Դրանք տարբեր են երազներ տեսնելուց. Հետազոտությունները ցույց են տվել, որ ձեր ուղեղը կարող է հալուցինացիաների ենթարկել ձեզ այն ժամանակ, երբ դուք դեռ մասամբ գիտակից վիճակում եքո գտնվում: Ավելի հավանական է, որ նման հալուցինացիաներ գրանցվեն այն մարդկանց շրջանում, ովքեր գերհոգնած են կամ նախկինում հոգեկան շեղումներ են տարել, սակայն առողջ մարդիկ ևս ապահովագրված չեն նման հալուցինացիաների ենթարկվելու վտանգից: Հավելենք նաև, որ հալուցինացիաներ լինում են նույնիսկ արթուն ժամանակ:
9 Տևական քնի հետևանքով առաջացած տկարություն

Մարդկանց մեծամասնությունը հավանաբար գիտեն, որ եթե երկար ժամանակ չքնեն, արդյունքները բավականին նման կլինեն հարբած վիճակին: Այնուամենայնիվ, քչերը գիտեն, որ չափից ավելի շատ քնելը նույնպես նմանատիպ էֆեկտ կարող է ունենալ: Երբևէ քնե՞լ եք սովորականից ավելի երկար, արթնացել տկար և մտածել, թե ինչու պետք է ձեզ վատ զգաք մի լավ քնելուց հետո: Բանն այն է, որ դուք երբեք չեք կարող չափից ավելի երկար քնել: Քնի միջոցով մենք լիցքավորվում ենք նոր էներգիայով: Երբ դուք չափից ավելի երկար եք քնում, ձեր ուղեղը կարող է «շփոթվել» այս անսովոր վիճակից, և արդյունքում դուք կհայտնվեք կիսաքնած-կիսարթուն վիճակում: Սա վտանգավոր է առողջության համար: Մի բժիշկ իր հիվանդներից մեկի մասին խոսելիս նշել է, որ մի անգամ նա այնքան տկար էր վեր կացել քնից, որ նրա կինը կարծել էր, թե նա կաթված է տանում:
8 Իմաստային հագեցում

Երբևէ պատահե՞լ է, որ միևնույն բառը կրկնեք մի քանի անգամ և ապա հայտնաբերեք, որ որոշ ժամանակ անց այն սկսում է կորցնել իր իմաստը: Եթե անգամ պատահել է, անհանգստանալու հարկ չկա: Գիտնականներն ուսումնասիրել են այս երևույթը: Այն կոչվում է «իմաստային հագեցում»: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն ժամանակ, երբ դուք ինչ-որ բառ եք կրկնում, ձեր ուղեղն ասես հագենում է, և դուք սկսում եք շփոթել, թե այդ բառն ինչ է նշանակում: Սովորաբար, երբ դուք ինչ-որ բառ եք արտաբերում (օրինակ` գրիչ), ձեր ուղեղը հուշում է, թե ինչ իմաստ է արտահայտում «գրիչ» բառը և կապակցում է բառի հնչյունական կազմը ու նրա արտահայտած իմաստը: Այնուամենայնիվ եթե շատ անգամներ իրար հետևից կրկնեք միևնույն բառը, ուղեղի համար ավելի դժվար կլինի կապակցել բառը նրա արտահայտած իմաստի հետ:
7 Ականջի որդեր

Երբևէ պատահե՞լ է, որ լսեք ինչ-որ սարսափելի երգ, որը հակառակ ձեր կամքի օրեր շարունակ դուրս չգա ձեր գլխից: Այժմ գիտնականները «ականջի որդ» անունով են կոչել այս երևույթը: Որոշ գիտնականներ ասում են, որ այդ ժամանակ ուղեղն ասես լռված լինի օղակի մեջ: Օրինակ` դուք կարող է հիշեք ինչ-որ երգի մի տունը, որ ասես «մտած լինի ձեր բերանը», սակայն չիմանաք երգի մնացած մասը: Առաջին տունը երգելուց հետո ձեր ուղեղը փորձում է անցնել հաջորդ տանը, սակայն դուք չգիտեք երգի շարունակությունը: Քանի որ ուղեղն անավարտ մտքերին վերադառնալու միտում ունի, այն «լռվում է օղակի մեջ»` շարունակ փորձելով կրկին սկսել և մինչև վերջ երգել երգը: Այնն բանից հետո, երբ մեկը դիմել էր գիտնականներին` հարցնելով, թե ինչպես կարող է գլխից հանել «Սփայս Գըրլզ» խմբի երգերից մեկը, գիտնականները նրան խծորհուրդն են տվել զբաղվել ինչ-որ մտավոր գործունեությամբ, որը ոչ չափից ավելի հեշտ լինի, ոչ էլ չափից ավելի բարդ: Նրանք առաջարկում են վեպեր կարդալ կամ լուծել գրաշրջումներ (անագրամներ):
6 Կեղծ հիշողություններ

Մարդկանց մեծամասնությունը կասկածանքով չի վերաբերվում իր հիշողություններին, և ինչու՞ կասկածել: Պարզվում է, որ պետք չէ այդքան վստահ լինել սեփական հիշողությունների հավաստիության մեջ: Գիտնականները գիտափորձեր են անցկացրել հիշողության վրա և պարզել, որ անհավանականորեն հեշտ է մարդու մեջ սերմանել կեղծ հիշողություններ: Ըստ մի գիտնականի` մեզ միամտացնելն այդքան հեշտ է, քանզի մեր միտքը փորձում է կլանել ամեն ինչ, սակայն չի կարողանում, ինչի արդյունքում հիշողության մեջ առաջանում են բացեր: Այս բացերը լրացնելու համար մեր ուղեղում ավտոմատ կերպով կեղծ հիշողություններ են սերմանվում: Սա դեռ ամենը չէ: Մի գիտափորձի ժամանակ գիտնականները մի կնոջ վստահեցրին, որ նա ավելի վաղ հասակում կորել է զբոսայգում: Նա ոչ միայն հավատաց գիտնականների պնդումներին, այլև սկսեց մանրամասներ հորինել մի ծեր կնոջ մասին, ով օգնել էր իրեն: Գիտնականներին հաջողվել էր այնքան լավ համոզել նրան, թե նա ժամանակին կորել էր, որ երբ գիտափորձից հետո նրանք խոստովանեցին, որ այդ ողջ պատմությունը հնարովի է, և այդ ամենն արվում էր սոսկ գիտափորձի համար, կինը նրանց չհավատաց, մինչև որ չկանչեց իր ծնողներին, ովքեր հաստատեցին, որ իրականում նա երբեք էլ չի կորել զբոսայգում:
Շարունակելի...



