Lragir.am-ը գրում է.

2013 թվականի Ռուսաստանի ամենաթանկարժեք ապրանքանիշ է ճանաչվել Գազպրոմը: Հետազոտությունն անց է կացրել Interbrand խորհրդատվական գործակալությունը: Գազային մոնոպոլիստը գնահատվում է 39.25 միլիարդ դոլար: 

2-րդ տեղում МТС բջջային օպերատորն է՝ 6 միլիարդ դոլարով:  3-րդ տեղում Բիլայնն է՝ 4.8 միլիարդ դոլար: Տասնյակում են նաեւ Մեգաֆոնը, Նորնիկելը, Սբերբանկը, ՏՆԿ-ը, Լուկօյլը, Բալթիկան եւ Տրանսնեֆտը:

Վարկանիշը կազմելիս Interbrand-ը հաշվի է առել 3 հիմնական գործոն, որոնք ազդում են ապրանքանիշի գնի ձեւավորման վրա: Առաջինը արտադրանքից ու ծառայություններից ստացված ֆինանսական ցուցանիշներն են, 2-րդը՝ սպառողների կողմից որոշում ընդունելիս ապրանքանիշի նշանակությունը, 3-րդը՝ ապրանքանիշի ուժը ավելացված արժեքի վրա ազդեցության եւ կայնուն լրացուցիչ եկամուտներ ստանալու տեսանկյունից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել