Lurer.com-ը գրում է.
Այսօր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպեց լրագրողների հետ։ Ասուլիսի ժամանակ խոսելով Վարդան Մինասյանի հավաքականը լքելու մասին` ՀՖՖ նախագահն ասաց.
«Շատ եմ ափսոսում, որ Վարդան Մինասյանը հեռացավ: Կցանկանայի շարունակել աշխատել նրա հետ:
Ես շատ լավ գիտեմ Վարդան Մինասյանի բոլոր հնարավարությունները: Վարդանը շատ անելիքներ ունի հայկական ֆուտբոլում, բայց ինձ չհաջողվեց պահել նրան: Մենք վարում ենք բանակցություններ նոր մարզիչ գտնելու նպատակով: Անուններ չեմ հրապարակի:
Ինչ վերաբերում է Վարդանի խոսքերին, թե հրավիրելու ենք իսպանացի կամ իտալացի մասանգետի, ասեմ, որ նրան սխալ են հասկացել: Նա մեզ ուղղակի այդպիսի խորհուրդ է տվել, քանի որ իսպանացի և իտալացի մասնագետները մեզ ավելի մոտ են իրենց մտածելակերպով: Բայց ես չեմ բացառում, որ նոր մարզիչը լինի արգենտինացի կամ գերմանացի: Խնդրում եմ` չկառչեք գերմանացիներից և ասեք, թե դա կապված է իմ մականունի հետ»,-ասաց Հայրապետյանը: