Թերթ կարդալը դառել ա անհնար: Գրեթե բոլոր թերթերը հիմա աշխատում են էս սկզբունքով (քաղաքական լրատվության մասով համենայն դեպս).

- Անանուն աղբյուրների վրա, որոնք ԽԻՍՏ մոտիկ են կանգնած այս կամ այն մարդուն կամ կառույցին, հղում անելով` հայտարարում են, որ հաստատ էսինչ բանն է լինելու, կամ ամենայն հավանականությամբ էսինչ բանն է լինելու, կամ էլ, լավագույն դեպքում, գրում են, որ կարող է էսինչ բանը լինի:

- Ընդ որում, անանուն աղբյուրներ մեր թերթերն ունեն ամենուրեք՝ նախագահականում, ԱԺ-ում, կառավարությունում, նախագահի գրասեղանում, ԱԺ-ի գազոնում, վարչապետի ծոցը, Օբամայի մոտ, Պուտինի մոտ... մի խոսքով, նենց աղբյուրային բազմազանություն ունեն մեր թերթերը, որ Նյու Յորք Թայմսն էլ կնախանձեր:

- Երբ էդինչ բանը չի լինում, սկսում են իրենց անանուն աղբյուրի ասածը հիշեցնելով` նոր հոդված մոգոնել` բացատրելով, թե ինչի՞ այնուամենայնիվ իրենց աղբյուրի տված հաստատ լուրը, որն ամրագրված էր «հորս արև»-ով, չիրականացավ:

- Քանի որ չեն ուզում մեզ աղբյուրակոխ անել, ձեռի հետ էլ գրում են վերլուծականներ, որոնք կարդալիս առողջ, գիտակից ու տեղեկացված հայ տղամարդու մազածածկույթը բիզ-բիզ է կանգնում, քանզի դեպքերի 80-90 տոկոսի պարագայում վայ վերլուծաբանը միակ բանը, որ կարող է վելուծել, դա Դժվար ապրուստն է, կամ էլ` շատ-շատ ռազվադնոյ կլուչը: 

- Թող ինձ ներեն իգական սեռի ներկայացուցիչները ու պրոֆեսիոնալ լրագրող կանայք, ովքեր իհարկե կան լրատվական դաշտում, բայց այսօր թերթերում աշխատող լրագրողների ու «վերլուծաբանների» զգալի մասը ջահել աղջիկներ են, ովքեր ավարտել են ժուռֆակը կամ բանասիրականը, և քաղաքականության, հատկապես միջազգային քաղաքականության հետ նրանք նույնքան կապ ունեն, որքան խոզը՝ տուռնիկի: Արդյունքում, նրանց վերլուծություններն էլ նման են Սանտա Բարբարայի սյուժետով ինչ-որ տխմար սերիալի սցենարի:

Արդյուքնում, ամեն օր մի 10 թերթ պետք է կարդաս, որպեսզի մի 3-4 որակով լուր կարողանաս գտնել ու 1-2 վերլուծություն, իսկ մնացածը կամ թափելու բան են, կամ էլ կարևորություն չեն ներկայացնում իրենցից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել