44 համարի կիսաավտոբուս... առավոտ ժամը 8.30-9.00 հատված... աշխատավոր կոչվող ստրուկներին ճխտել են մի կերպ ու տեղափոխում են պլանտացիաները աշխատեցնելու... հազիվ շնչում ենք... յուրաքանչյուր շարժում արժանանում է կողքիդ կամ դիմացիդ կանգնած ստրկակցի դժգոհությանը... առավել հաղթանդամները շարունակ ճնշում են փոքրամարմիններին, որոնք մի կերպ դիմադրում են նրանց ճնշմանը, երբեմն շրջվելով ու ամպամած հայացքով նայելով հետույքով կամ փորով իրենց հրողներին... ոմանք մի կերպ շունչ են հավաքում ու բաղավում, որ ստեղ մի տեղ պահի.. հետո բղավում, որ հետևի դուռը բացի... հետո ինչ որ մեկը աղիողորմ բղավում է, որ դուռը փակեն, քանի որ իր գլուխը, ոտքը կամ ի ծնե իրեն պատկանող մարմնի այլ հատված մնացել է դռան արանքում.... ու հնչում է երաժշտությունը "վույ աման աման վույ աման...թագավոր լինելուց լավ բան, կեր խմի քեֆ արա շարունակ, աշխարհը խալի է ոտքիդ տակ".. ու 44 համարը ընթանում է` տեղափոխելով ճխտված քեֆչի ժողովրդին...



