Առաջին հայացքից ոչինչ տեղի չի ունեցել երեկ ու մարդիկ հավանաբար մտածել են բա Էդգարը ի՞նչ պետք է գրի: Շտապեմ հիասթափեցնել ոմանց, դեպքեր կաին ու գրելու բան կա: Բա գրելու դեպք չի այն, որ օրվա սկզբին լուր տարածվեց` քաղաքապետարանի դիմացի ակտիվիստները անհետացել են, չկան: Ու որոշ ժամանակ անց հայտնվեցին: Փաստորեն էս քաղաքում աճպարարական հմտություններ ունի ոչ միայն Սամվել Ալեքսանյանը, այլ նաև ակտիվիստները, որոնք օրը ցերեկով անհետանում են ու հետո հայտնվում: Մնացած պարզաբանումները թողնենք նրանց աճպարարությանը
Եթե դուք չեք գտել Ձեզ խոշոր հարկատուների առաջին տասնյակում, դա դեռ չի նշանակում, որ դուք օլիգարխ եք: Ուշագրավ էր այն է`ԲՈՒՀ-երը 10 ամենախոշոր հարկատուների ցուցակում են` փաստորեն մեր ԲՈՒՀ-երն ավելի արդար «օլիգարխ» են , քան մեր օլիգարխները: Բայց սենց մի առաջարկ ունեմ, եկեք ԲՈՒՀ-երին ազատենք հարկերից, իսկ մեր «բարեգործ» օլիգարխներին խնդրենք բարեգործություն չանեն ու հարկեր վճարեն, թե չէ, որ հարկ չեն վճարում ստացվում է, ոչ թե նրանք են բարեգործություն անում այլ մենք, որովհետև նրանց հարկերից են մեր աշխատավարձները գոյանում: ԲՈՒՀ-երի հարկերն էլ թող ծախսվեն որոշ ուսանողներին անվճար ուսուցում տալու համար:
Պատգամավոր կար ասում էր. «18.000 նպաստները կրճատում ենք, որ մարդիկ աշխատեն»,- ուղեղ եմ ասել է, փաստորեն մեր պատգամավորը մտածում էր, որ մարդիկ էտ 18.000 ով այնքան լավ են ապրում, որ չեն էլ ուզում աշխատեն: Պարո՛ն, խնդրեմ իջեք ամպերից ու նայեք իրականությանը: Չէ մարդիկ թքած ունեն այդ 18.000-ի վրա, աշխատանք լինի կաշխատեն:



