Ինչու՞ մարդ մարդուն չնայեց հանց մարդ,

Դասելով իրեն մարդուց առավել:
Առավել ու՞մից…առավել մարդու՞ց…
Մարդ մարդուց բա՞րձր…
Այդ ինչպե՞ս եղավ:
Չէ որ հենց մարդու երկնավոր հայրը,
Մարդկանց հավասար իրավունք տվեց:
Իրավունք տվեց մարդկանց մարդ կոչել,
Եվ կոչվել հենց մարդ:
Ո՞վ եք դուք սակայն,
Որ բարձր եք մարդուց,
Սակայն աստված չեք:
Այդ ինչպե՞ս եղավ,
Մարդ եղեք մարդիք,

Եվ մարդկանց հանդեպ եղեք հավասար…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել