1in.am-ը գրում է.

Եվրամիությունը Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների գործողության ժամկետը երկարաձգել է մինչև 2014-ի հոկտեմբեր ամիսը: Պատժամիջոցները երկարաձգվել են ավտոմատ կերպով՝ կապված «երկրում մարդու իրավունքների հարցում» փոփոխությունների բացակայության հետ: Այս մասին գրում է Rbc-ն՝ վկայակոչելով հոկտեմբերի 29-ին ԵՄ-ի տարածած հաղորդագրությունը:

Հիշեցնենք, որ ԵՄ-ն Մինսկի դեմ պատժամիջոցներ է սահմանել 2012-ին, որոնք, ի շարս այլ արգելքների, արգելում են նաև այդ երկրի գործարարներին և քաղաքական գործիչներին մեկնել Եվրամիության երկրներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել