Aravot.am-ը գրում է.
Սեպտեմբերի 26-ին մենք անդրադարձանք արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի 38 դատապարտյալների բարձրացրած պայմանական վաղաժամկետ ազատման խնդրին: «Ես իմ առաջին դիմում-խնդրագրում ներկայացրել էի, թե ինձ , թե տիրող իրավիճակը, որը գնալով ավելի ու ավելի է բարդանում: Ես կրկին անգամ դիմում եմ ձեզ, իրազեկելու, մեր հանրությանը եւ կառավարությանը լեթարգիական քնից արթնացնելու համար, պատմելու այն դաժան գործընթացի մասին, որը կատարվում է բոլորի կողմից մոռացության մատնված մի խավի՝ դատապարտյալների նկատմամբ»,-գրում է կալանավոր Ռուբեն Ամատունին: Կալանավորը 2012 թ.ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում ստեղծել է «Կրթական ինքնագործ միավորում», նրա նախագահն է, նա նաեւ «Սպորտային ինքնագործ խմբի» անդամ է, կազմակերպում է կրթական, մարզական միջոցառումներ, այդ կապակցությամբ մի քանի անգամ ստացել է շնորհակալագրեր: «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի Կոշի մասնաճյուղի անդամ է, նախկինում դատապարտված չի եղել, նրա դեմ քաղհայց չկա, վատ հակումներ, վատ սովորություններ չունի: Ռ.Ամատունու խնամքին է ծեր, միայնակ, 2-րդ կարգի հաշմանդամ մայրը, ով ներկայումս գտնվում է սոցիալական ծայրահեղ վատ վիճակում, բժշկական հսկողության տակ: Ըստ Ռ.Ամատունու՝ իր հարցով խախտվում են ՀՀ քրեական օրենսգրքի 76, 77 եւ քրեակատարողական օրենսգրքի 114, 115 հոդվածների պահանջները, որոնց համաձայն, եթե դատապարտյալը հատուցել է տուժողին պատճառած վնասը, չունի կարգապահական տույժ, դրսեւորում է դրական վարքագիծ, ապա նրա նկատմամբ կարող է կիրառվել պայմանական վաղաժամկետ ազատում, եթե դատապարտյալը փաստացի կրել է. 1. Ոչ մեծ, կամ միջին ծանրության (0-5 տարի) հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան՝ 1/3-րդ մասը: 2. 5-10 տարի ծանր հանցագործության համար նշանակված պատժի ½-րդ մասը՝ կամ կեսը: 3.Առանձնապես ծանր (մինչեւ 15 տարի), հանցագործության համար նշանակված պատժի 2/3-րդ մասը, բացառությամբ մի շարք հոդվածների 3-րդ մասերի: Պատիժը կարող է ավելի մեղմ պատժատեսակով փոխարինվել Ռ.Ամատունու դեպքում, քանի որ նա կրել է իր պատժի 1/3 –ը եւ դեռ գտնվում է ընդհանուր կիսաբաց «գերու» կարգավիճակում, ինչպես ասում է դատապարտյալ Ամատունին: «Ինձ օրենքի պահանջին հակառակ պահում են դեռ անազատության մեջ, ես եւ մայրս հոգեբանական խոշտանգման ենք ենթարկվում»,-գրում է նա:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ