Hartak.am-ը գրում է.
Ինչո՞ւ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի ներկայանում ՀՀ Ազգային ժողով՝ բյուջեի քննարկումներին՝ ոչ կատարողականի, ոչ էլ նախագծի հաստատման: Այս հարցն այսօր ԱԺ-ում ընթացող բյուջետային քննարկումների ժամանակ հետաքրքրեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: «Մի մարզպետ էլ կար, չէր գալիս ոչ բյուջեին, ոչ կատարողականին, գործից հանեցին: Վատ նշան է, կարող է՞ Երևանի քաղաքապետին էլ հանեն գործից…»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:
Երևանի բյուջեն ներկայացնող փոխքաղաքապետ Կամո Արեյանը պատասխանեց, որ լիազորված է ներկայացնել Երևանի բյուջեն: «Ինչ մնում է կենդանակերպի գուշակությանը, գուշակեք այլ աձի շուրջ...»,- Ն. Փաշինյանին հակադարձեց Կ. Արեյանը: «Ու՞մ, Սերժ Սարգսյանի...»,- պատասխանեց Ն. Փաշինյանը:
Նյութի աղբյուր՝ http://www.hartak.am/arm/index.php?id=8833
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել