1in.am-ը գրում է.

28-ամյա մոդել Դաուտցեն Քրեզը, մոդելային բիզնեսում աշխատելով, կանանց առջև իրեն մեղավոր է զգում: Պարզվում է, նա չի ցանկանում, որպեսզի իր արտաքինով հիացող սովորական կանայք բարդութավորվեն: 

Այսպես, վերջերս New York Post հրատարակչությանը տված հարցազրույցում մոդելը հայտարարել է. «Երբեմն ես ինձ մեղավոր եմ զգում իմ կատարած աշխատանքի պատճառով, որը վատ է անդրադառնում այլ աղջիկների ինքնագնահատականի վրա... Ես միշտ ասել եմ, որ այնպիսի տեսք չունեմ, ինչպիսին երևում եմ ամսագրերի լուսանկարներում: Եթե ես առանց դիմահարդարման և հարդարված մազերի վատ լուսավորվածությամբ սենյակ մտնեմ... դուք ամեն ինչ կհասկանաք: Երբեմն, երբ ես վեր եմ կենում անկողնուց, ես նայում եմ ինքս ինձ հայելու մեջ և ինքս ինձ հարց եմ տալիս. «Իսկ ո՞վ է սա»»: 

Նշենք, որ Victorias Secret-ի թոփ-մոդելի այս հայտարարությունը գովասանքի է արժանի:







 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել