Ձեռքերը մատնում են կնոջ տարիքը: Կնոջ ձեռքերն իսկական հերոսներն են, որոնց պետք է արժանի ուշադրություն հատկացնել:

Ձեռքերին առողջ ու խնամված տեսք հաղորդելու համար պարտադիր չի հաճախել թանկ սրահներ: Կարելի է տնային պայմաններում սպա-պրոցեդուրաներ կազմակերպել: Ծանոթանանք տնային սպա-խնամքի փուլերին:

1. Ձեռքերի մաշկի մաքրում

Առաջին փուլը մաքրումն է: Կարող եք պատրաստի սկրաբ քսել կամ պատրաստել սրճի մնացորդներից: Խառնեք սուրճի մրուրը հեղուկ օճառի հետ, քսեք ձեռքերին, լավ մերսեք և լվացեք տաք ջրով:

2. Վաննա ձեռքերի համար

Մաքրումից հետո կարելի է սնուցող վաննաներ անել ձեռքերի համար: Կախված նպատակից վաննաները լինում են սնուցող, փափկեցնող, սպիտակեցնող կամ խոնավեցնող: Վաննայի ամենահեշտ բաղադրատոմսը ծովային աղի և որևէ բուժիչ խոտաբույսի, օրինակ, երիցուկի լուծույթն է: Պահեք ձեռքերը վաննայում 10-15 րոպե, հետո ցամաքացրեք սրբիչով:

3. Սնուցող դիմակ

Հաջորդ փուլը ձեռքերի սնուցող դիմակն է ձեռքերի համար: Ամենահեշտը ձվի դեղնուցն է: Խառնեք 1 դեղնուցը 1 թեյի գդալ վարսակի փոշու և 1 ճաշի գդալ մեղրի հետ: Քսեք զանգվածը ձեռքերին և հագեք բամբակյա ձեռնոցներ: Պահեք դիմակը 15-20 րոպե, ապա լվացեք: Այս դիմակը կփափկեցնի և կերիտասարդանցի ձեռքերի մաշկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել