Ցավով ուզում եմ անդրադառնալ ըստ իս շատ կարևոր մի հարցի:Կոմպոզիտորների միության շենքում գործում էր «Ալան Հովհաննես» կամերային նվագախումբը, որի գլխավոր դիրիժորն էր հրաշալի երաժիշտ և մտավորական`արձակագիր Մերուժան Սիմոնյանը,ում ղեկավարած նվագախմբում ես պատիվ եմ ունեցել աշխատել,որպես կոնցերտմայստեր, շուրջ 3 տարի:Այդ նվագախումբը 25 տարվա պատմություն ուներ և գեղարվեստական ղեկավարը իր շուրջն էր համաղմբել բարձրակարգ երաժիշտների:Նվագախումբը կատարում էր նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ`նպաստելով երիտասարդ հայ կոմպոզիտորների ճանաչմանը: Այժմ նվագախումբը գոյություն չունի,որը չի մտահոգում պարոն Ամիրխանյանին,կարծես այդպիսի նվագախումբ չի էլ եղել.... Պարոնայք կոմպոզիտորներ,միթե՞ ձեզ չի մտահոգում այդ նվագախմբի ճակատագիրը, և մի թէ այն ավելին չի, քան երկու ռոյալների պատմությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել