Մի տեսակ անհասկանալի է վերջին ամիսներին հախուռն զարգացող գենդերային -ը, վերջինիս օրենսդրական կարգավորումը, մանավանդ, երբ այսօր մենք ավելի կարևոր ու առաջնային խնդիրներ ունենք լուծելու ու կարգավորելու: Չեմ կարծում, թե այնքան անհրաժեշտ է անհասկանալի ձև ու վարվելակերպ ունեցող մի խումբ մարդկանց նույնքան անհասկանալի իրավունքների օրենքով ամրագրումը, երբ հարյուր հազարավոր քաղաքացիներ ամեն օր բախվում են օրենքի անկատարության հետևանքով սեփական իրավունքների խախտման հետ: Ու լուծումներ չկան: Օրինակ, այսօր բազմաթիվ օրինակելի ընտանիքներ բնակարանային խնդիրներ ունեն, ուշիմ երեխաներ են դաստիարակում, բայց չեն կարողանում ապահովել նվազագույնը՝ սոցիալական խնդիրների պատճառով, այն դեպքում, երբ այսօր շեշտը դրված է այլոց իրավունքների պաշտպանության վրա: Հիմա ո՞վ է ավելի անպաշտպան, ո՞վ ավելի հոգածության կարիք ունի: Քավ լիցի, ապրեք որտեղ կուզեք, արեք ինչ կուզեք, միայն մի բարձրաձայնեք այն, ինչ մասին պետք է լռել ու թաքցնել, խոսքը նեղ անձնական հարաբերությունների մասին է: Հիմա ո՞վ է անպաշտպան: Ե՞ս, իմ մարտական ընկերնե՞րը, ովքեր կյանք չխնայեցին հանուն երկրի պաշտպանության համար ու հիմա էլ մեր որդիներն են պահում սահմանները, որ նմաններն ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆԱՆ ՉԾԱՌԱՅԵԼՈՒ, հանգիստ վայելեն կյանքը, վայելեն գիշերը ու մեզ էլ պարտադրեն ՀԱՐԳԵՔ նրանց իրավունքները: Իսկ մեր որդիների իրավունքներն ո՞վ է պաշտպանելու: Իսկ դուք հարգու՞մ եք մեր որդիներին, մեր ապագա սերունդ կերտողներին, մտածում եք, թե վաղը ինչ բարոյական ժառանգություն եք թողնելու: Մեզ ազատագրած ու պահպանած Հայաստանում Գենդեռ չկար…..Սա ուրիշ երկիր է, էլ չեմ ճանաչում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել