Յուրաքանչյուր վայր ունի իր սեփական պատմությունը: Այս միտքը հիմք է հանդիսացել լուսանկարիչ Սետ Թարասի հիասքանչ ֆոտոշարքի համար: Այն կոչվում է «Իմացիր, թե որտեղ ես կանգնած» և հատուկ էր արվել The History Channel հեռուստաընկերության համար: Լուսանկարիչը վերցնում էր վավերագրական նկարները և համադրում դրանք ժամանակակից կադրերի հետ և այնպես էր դա անում, որ նրանք որքան հնարավոր է իրական թվան: Ստացված կոլաժները բավականին տպավորիչ են:

1940թ.-ին այս զույգն այդքան էլ հանգիստ և ուրախ չէր լինի: Ուղիղ նրանց մեջքի ետևում կանգնած կլիներ Ադոլֆ Հիտլերը:

Երիտասարդ տղան, ով զբոսնում է իր շան հետ միասին, հավանաբար պատկերացում չունի, որ «իր մեջքի ետևում» 1937թ.-ին կործանվել էր տխրահռչակ Հինդենբուրգ դիրիժաբլը, որը պատրաստվում էր վայրէջք կատարել հերթական տրանսատլանտյան չվերթից հետո: Դիրիժաբլի մեջ գտնվող 97 հոգուց 35-ը զոհվեցին, մնացածը ստացան ծանր մարմնական վնասվածքներ

Երիտասարդ կինն ու նրա փոքրիկ դուստրը խեցիներ են փնտրում Սեն-Լորան-սյուր-Մեր շրջանի լողափին: Դժվար թե նրանք իմանան, որ 1944թ.-ի հունիսի 6-ին պատերազամական գործողությունների ընթացքում այս ափին են իջել ամերիկյան զինվորները:

1989թ.-ին հեռախոսով խոսացող տղամարդու ետևում բեռլինյան պատն էր, որի ետևում լիովին ուրիշ աշխարհ էր:
Սետ Թարասի լուսանկարները կարող են ազդել պատմության ընկալման վրա: Այն ինչ նախկինում անցյալում տեղի ունեցած իրադարձություն էր, այժմ շատ մոտ և ակտուալ է թվում: «Դժվար չէ մոռանալ մարդկանց մասին, ովքեր տարիներ առաջ զբոսնել են այս նույն փողոցներով», — բացատրում են հեռուստաընկերության ներկայացուցիչները, ովքեր այս կերպ ցանկանում էին մարդկանց մոտ հետաքրքություն առաջացնել դեպի պատմությունը, ստիպել մարդկանց գիտակցել իրենց բնակավայրի պատմական արժեքը:



