1in.am-ը գրում է.
Թուրքիայի Մուշ մարզի կանանց բանտերից մեկում տեղի է ունեցել խռովություն՝ հաղորդում է CNN Turk-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ խռովության պատճառը բանտարկյալների պահման վատթարացող պայմաններն են: Հաղորդվում է նաև, որ ի նշան բողոքի՝ բանտարկյալները հրկիզել են բանտախցերից մեկը, որի հետևանքով տուժել է 7 մարդ:
Բոլոր տուժածները տեղափոխվել են քաղաքային հիվանդանոց: Ընթանում է հետաքննություն:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/regional_turkey_225906.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել