Moschino00019Անկախ նորաձևության միտումներից, յուրաքանչյուր նորաձև աղջիկ պարզապես պարտավոր է ունենալ «այդ փոքրիկ սև զգեստից», որն այնքան անհրաժեշտ է մեզ` կյանքի տարբեր իրադարձությունների համար:

Եվ որպեսզի ամեն անգամ նորավի ներկայանաս, FashionYan-ը քեզ մի քանի խորհուրդ կտա, թե ինչպես կրել և ինչի հետ համադրել փոքրիկ սև զգեստը ;)

Մարգարտե վզնոց: Հիշու՞մ ես Օդրի Հերբերի մասնակցությամբ հայտնի ֆիլմը: Այնտեղ Օդրին սև զգեստի հետ սպիտակ մարգարիտներով վզնոց է կրում, որը հետագայում մտնում է կինոաշխարհի ու նորաձևության պատմության մեջ և արդիական է համարվում մինչ օրս:

Բարձրակրունկներ: Այս տեսակի զգեստի հետ ամենից ընդունված տարբերակը բարձրակրուկ կոշիկներն են, որոնք կարող են լինել ինչպես սև, այնպես էլ` վառ գույների:

Շարֆ: Ո՞վ է ասել, որ սև զգեստը կարելի է միայն ռեստորան գնալիս հագնել: Փորձիր դրա հետ որևէ վառ գույնի շարֆ համադրել և կրել այն «բալետկաների» կամ երկարաճիտ կոշիկների հետ ու գնալ, ասենք, դասի:s_black_dress_2

Կոստյում: Այս տարբերակը  դասական ոճի սիրահարների համար է: Եթե կարծում ես` զգեստը այնքան էլ հարիր չէ պաշտոնական հանդիպման համար, ապա համադրիր այն կոստյումի հետ, և դասական խիստ ոճն ապահովված է:

Գոտի: Այս աքսեսուարը միանգամից փոխում է փոքրիկ սև զգեստի տեսքը: Կրիր այն ամենատարբեր գույնի և տիպի գոտիներով, և երբեք միօրինակ չես լինի:

Զուգագուլպա: Փոքրիկ սև զգեստի հետ կարևոր է նաև զուգագուլպայի ճիշտ ընտրությունը: Ընտրիր մարմնագույնը կամ թափանցիկ սևը, եթե երեկոյան ժամադրության կամ ռեստորան ես գնում: Իսկ գունավոր զուգագուլպաները սև զգեստի «խստությունը» կոտրելու լավագույն տարբերակներից են, եթե խնջույքի ես մասնակցում կամ պարզապես գնում ես աշխատանքի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել