1in.am-ը գրում է.
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կարծում է, որ Սիրիային կհաջողվի հետևել քիմիական զենք արտադրող սարքավորումները ոչնչացնելու ժամկետներին՝ չնայած քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները դեռևս ոչ բոլոր օբյեկտներն են ստուգել: Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը:
Գլխավոր քարտուղարի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համար նախապատրաստած զեկույցում նշվում է, որ այդ գործընթացը հավանաբար կավարտվի նախատեսված ժամկետում՝ նոյեմբերի 1-ին:
Նշենք, որ երկուշաբթի օրը կազմակերպության փորձագետները հայտնել են, որ իրենց չի հաջողվել այցելել 2 օբյեկտ՝ անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wmiddleeast_225898.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել