1in.am-ը գրում է.

Տրանսպորտի սակագնի բարձրացումն առանց հանրային վերահսկողության անհնար է պատկերացնել: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Նրա խոսքով՝ ինքը ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանի հետ մեկուկես ժամ «կռիվ է տվել»՝ պնդելով, որ անգամ վերջին տարիների արտադրության տրանսպարտային միջոցների ներգրավման, ամենաթանկ յուղերի կիրառման և այլ անհրաժեշտ ծախսերի պարագայում տրանսպորտի սակագինը չպետք է բարձրանա:

«Հանձնաժողովը կողմ է քվեարկում ներկայացված բոլոր դրույթներին՝ առանց հաշվետու լինելու քաղաքացուն, ինչն անթույլատրելի է»,- ասաց Պիպոյանը՝ նկատելով, որ ներքաղաքային տրանսպորտը բացառապես պետք է աշխատի գազով, ինչը ամսական կտրվածքով զգալի խնայողություն կապահովի:

«Մենք կարող ենք Երևանում քաղաքակիրթ տրանսպորտ ունենալ հարյուր դրամով», ինչու ուրեմն փոխադրամիջոցներն աշխատեն ավելի թանկարժեք դիզվառելիքով»,- հարց հնչեցրեց Բաբկեն Պիպոյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել