Էրեկցիայի խանգարումն այն է, երբ տղամարդու առնանդամ քիչ արյուն է մղվում, որպեսզի էրեկցիան երկար պահպանվի: Խնդիրը բավականաչափ տարածված է մեր օրերում, բայց ինչպես բոլորը` մենք նույնպես հույս ունենք, որ այն մեզ չի բախվի: Եվ հանկարծ... Սիրելին սրտնեղված է, ամեն մեկն իրեն է մեղադրում...
Հոգեբաններն ու սեքսոլոգները խորհուրդ են տալիս լուծել խնդիրը երկուսով: Շատ կարևոր է հասնել խնդրի հիմքին, որպեսզի հասկանալ` արդյո՞ք խնդիրը ֆիզիկական է, թե հոգեբանական:
Էրեկցիայի խանգարման ֆիզիկական պատճառներն են`
- Շաքարային դիաբետ
- Խոլեստերինի բարձր մակարդակ
- Անոթների խցանում
Միջինում անցնում է մոտ 2-3 տարի, մինչև տղամարդը որոշում է դիմել բժշկի: Մինչև այդ տղամարդը հույս է տածում, որ խնդիրն ինքն իրեն կլուծվի: Իսկ այդ ընթացքում եթե խնդիրը չի բարդանում, ապա համալրվում է հոգեբանական բազմաթիվ բարդույթներով և խոչընդոտներով, իսկ այդտեղ արդեն միայն սեքսոլոգը չի լուծի հարցը. պետք կլինի նաև հոգեբան:
Քննարկիր իրավիճակը սիրելիի հետ
Միայն թե ճիշտ ժամանակ ընտրիր. երբ երկուսդ էլ թուլացած եք և վստահելի մթնոլորտում եք գտնվում: Մաքսիմալ նրբանկատ եղիր և ցույց տուր, որ նա կարող է վստահել քեզ, և դու սիրում ես նրան այնպիսին, ինչպիսին նա կա:
Համոզիր նրան դիմել բժշկի
Բացատրիր, որ մասնագետներն ամեն օր հանդիպում են այդ խնդրին, և բարձր որակավորում ունեցող բժիշկն անպայման կօգնի նրան:
Սկսեք կրկին սեքսով զբաղվել
Մի սպասիր հրաշքների, գուցե երկար ժամանակ պահանջվի, մինչև սիրելիի վիճակը կարգավորվի: Բացահայտեք հաճույքների, շոյանքների, դերային խաղերի, էրոտիկ մերսման նոր սահմաններ: Հաճույք ստացեք մտերմությունից, այլ ոչ ֆիզիկական ակտից: