1in.am-ը գրում է.
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության ակտիվիստներն այսօր անցկացրեցին իրենց հերթկան բողոքի երթն ու ակցիան՝ «Փակ շուկայի» նախկին տեսքը վերականգնելու պահանջով: Նշենք, որ այսօր ակտիվիստները նախկինի պես չայցելեցին «Երևան սիթի», նրանց երթն ուղղված էր հենց դեպի «Փակ շուկա»:
Այստեղ նրանք հանդիպեցին Սամվել Ալեքսանյանի՝ կարմիր գլխարկներով կողմնակիցներին, ինչից հետո սկսեցին հնչել փոխադարձ վիրավորանքներ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ալեքսանյանի կողմնակիցներից Աշխենը պատմեց, որ մոտ մեկ շաբաթ հանգիստ աշխատում էին, քանի որ դեղինգլխարկավորները չէին գալիս, իսկ այսօր վերսկսվեցին իրենց տառապանքները․ «Հիմա ավելի լավ ենք ապրում, քան նախկինում: Ամեն ինչ շատ լավ է, իսկ իրենք գալիս՝ մեզ խանգարում են»:
Հարցին, թե որտեղից իրեն կարմիր գլխարկը, տիկինը պատասխանեց․ «Փող ենք հավաքել՝ առել ենք»:
Մանրամասները դիտեք տեսանյութում