Emporium.am-ը գրում է.
Ամերիկացի լուսանկարիչ Սեթ Թարասը պատմության հեռուստաալիքներից մեկի գովազդային արշավի շրջանակում «Իմացիր որտեղ ես կանգնած» (Know Where You Stand) անվանումով հետաքրքիր նախագիծ է ստեղծել:
Նախագծի հիմքում վավերագրական լուսանկարները ժամանակակից լուսանկարների հետ հենց նույն դիրքով համադրման գաղափարն է:
Շան հետ զբոսնող երիտասարդը հավանաբար չգիտեր էլ, որ 1937 թվականին տուժել է հայտնի դիրիժաբլ Հինգերբուրգը:
Մյուս նկարում երիտասարդ կինը և նրա փոքրիկ աղջիկը Սեն-Լորան-սյուր-Մերի ափին փոքրիկ խեցգետիններ է փնտրում: Դժվար թե նրանք ենթադրեն, որ այդտեղ, 1944 թվականի հունիսի 6-ին ամերիկացի զինվորների մասնակցությամբ ռազմական գործողություններ են տեղի ունեցել:
Հեռուստաալիքի գովազդային արշավը պատմության հանդեպ հետաքրքրություն առաջացնելու նպատակ ունի: Սեթ Թարասը ինքնուս լուսանկարիչ է: Այս նախագծի համար լուսանկարիչը ստացել է Կաննի փառատոնի ոսկե մրցանաը, իսկ գովազդային արշավը թարգմանվել է 30 լեզվով և ներկայացվել 130 երկրում:
