Ինչպես հայտնի է, երկրագնդի մակերևույթի շուրջ 70 տոկոսը պատվ ած է ջրով: Սա կազմում է 332.5 կուբամետր ջուր: Ծովերը,  գետերն ու օվկիանոսները, որոնցում գտնվում է այս ջուրը, չնայած անթիվ հետազոտություններին բազմաթիվ գաղտնիքներ են պարունակում: Շատ բան հայտնի չէ նաև դրանցում բնակվող արարածների մասին: 

 1  «Google Street View: Oceans»

Heron Island Resort

«Google Street View» -ն (Գուգլ. տեսարան փողոցի կողմից) «Google Maps»-ի (Գուգլի քարտեզների) մի նոր տեսակ է, որը թույլ է տալիս ցանկացած տարածք տեսնել այնպես, ասես փողոցից դիտելիս լինեք դրան: 2007 թ.-ին Գուգլը իր աշխատակազմին ավտոմեքենաներով ուղարկեց աշխարհով մեկ` ամեն ինչ նկարահանելու համար: Հետագայում նրանք ստացված նկարներն օգտագործեցին էլեկտրոնային առցանց քարտեզ պատրաստելու համար: Սա վաղուց արդեն նորություն չէ, և հազիվ թե որևէ մեկին զարմացնի:  

«Street View: Oceans»-ը գրեթե միևնույն բանն է: Տարբերությունն այն է, որ ձեր նախկին ընկերուհու տանը նայելու փոխարեն դուք կարող եք միանգամից «զբոսնել» Մեծ Արգելախութով կամ վեց օվկիանոսների ցանկացած այլ ստորջրյա վայրերով, այսինքն` դուք կարող եք դիտել ոչ միայն ցամաքային, այլև ջրային տարածքները: Գուգլի աշխատակազմը արագորեն նորանոր վայրեր է ավելացնում այս ծրագրին: Այս ծրագիրն օգտագործվում է նաև կորալային խութերի թվի աճն ու նվազումը  վերահսկելու համար:    

 2  Աշխարհի ամենալայնածավալ միգրացիան

Sargassum_Ross4

Սարգասյան ծովը թերևս աշխարհի ամենայուրահատուկ ջրայինն վայրերից է: Այն Ատլանտյան օվկիանոսի ուղիղ կենտրոնում է: Գոլֆստրիմը, Հյուսիսատլանտյան հոսանքը և Կանարյան հոսանքը բախվում են Սարգասյան ծովին տարբեր կոմերից: Նավաստիներն այն կոչել են «Կորած նավերի ծով», քանի որ նավերն այնտեղ օրերով ու շաբաթներով լռված են մնացել:  

Սարգասյան ծովի ամենակարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ այն ամբողջովին ինքնուրույն էկոհամակարգ է: Սարգասումը ջրիմուռ է, որով պատված է այս ծովի ողջ մակերևույթը: Այն սնունդ է ապահովում ծովային մի շարք կենդանատեսակների համար, իսկ սարգասումն էլ սնվում է այդ կենդանատեսակների կեղտով:  Ծովում բազմաշերտ ջրային կյանք է զարգանում: Ծովի խորությունը հասնում է 5000 մետրի:  Գիշերը տեղի է ունենում աշխարհի ամենալայնածավալ միգրացիան. 5,000 կենդանատեսակներ ջրի հատակից բարձրանում են ջրի մակերես` սնվելու համար, իսկ ապա մինչև լուսաբաց վերադառնում են ծովի հատակ: Այս պրոցեսը բնութագրվում է իբրև ծովային կենդանատեսակների միգրացիա:

 3  Անգիլիայի օձաձկները կարող են քայլել ցամաքի վրա

anguilla

Անգիլիայի օձաձկները` ավելի հայտնի իբրև Եվրոպական  օձաձկներ, բնակվում են Հյուսիսային Եվրոպայի և Միացյալ Թագավորության լճերում: Նրանց առավելագույն երկարությունը հասնում է 2 մետրի, թեպետ հիմնականում նրանք 1 մետր են լինում կամ ավելի փոքր: Դրանք կարող են դուրս գալ ջրից և կարճ ժամանակով սողալ ցամաքով:  Նրանք սա անում են երկու նպատակով. 1. միգրացիայի համար և 2. ցամաքում սնունդ հայթայթելու համար, թեպետ նրանք սովորաբար սնվում են միջատներով և անձրևաորդերով:

Անգիլիա օձաձկները միևնույն լճում անցկացնում են մոտ 20 տարի, սակայն նրանց կյանքը սկսվում ու ավարտվում է Սարգասյան ծովում: Իրենց եվրոպական լճերից մինչև Սարգասյան կղզի հասնելու համար անգիլիայի օձաձկները անցնում են ջրային ուղիներով: Եթե ջրային ուղիները խցանված են լինում ամբարտակով, օձաձկները հեռանում են ջրից և հատում դաշտ ու անտառ, մինչև հաջորդ գետին կհասնեն:

 4  Վիթխարի կաղամարները մարսում են սնունդն իրենց ուղեղններով

colossalsquid

Մինչև վերջերս մարդիկ կարծում էին, որ վիթխարի կաղամարը կամ «Mesonychoteuthis hamiltoni»-ը մտացածին առասպել է: Իրական կյանքում շատ փոքրաթիվ վիթխարի կաղամարներ են հանդիպել: 2007 թ.-ին Անտարկտիկայի մոտակայքի Ռոսի ծովում Նոր Զելանդիայի ձկնորսների խումբը հայտնաբերեց ամենամեծ «Mesonychoteuthis hamiltoni»-ին: Նրա երկարությունը հասնում էր 10 մետրի, իսկ քաշը` 450 կգ.-ի:  Կաղամարին փոխադրեցին Նոր Զելանդիա` հետազոտության ենթարկելու համար: Մի շատ անհավանական բան բացահայտվեց. նրա մարսողական համակարգը անցնում է նրա ուղեղի կենտրոնով:

Այս արարածի ուղեղը փքաբլիթի տեսք ունի. մսային օղակաձև զանգված, որի մեջտեղի մասում անցք կա: Երբ վիթխարի կաղամարը կուլ է տալիս իր կերը, այն անցնում է կերակրափողից ուղեղի միջով: Ուղեղը կլանում է կերի կենսաֆիլ տարրերը, ինչից հետո միայն կերն անցնում է ստամոքսի մեջ: Վիթխարի կաղամարները բնակվում են օվկիանոսի խոր ջրերում: Նրանց նյութափոխանակությունը չափազանց դանդաղ է կատարվում և գոյատևելու համար նրանց շատ կեր հարկավոր չէ:    Օրեկան 30 գրամ կերը բավական է նրանց համար:    

 5  Պիրանիայից պաշտպանող «զրահ»

arapaima

Պիրանիաները Ամազոն գետի սրաժանիք գիշատիչներն են: Թեպետ միայնակ պիրանիան կարող է դելֆինի կամ ջրագռավի կեր դառնալ, սակայն քանի որ նրանք հիմնականում լողում են վտառներով, գիշատիչ կենդանիները հեռու են մնում նրանցից:  Փոխարենը, նրանք իրենք են ահաբեկում ծովային կենդանիներից շատերին, և անգամ Ամազոնի ամենամեծ ձկները` «Arapaima gigas» ձկները, լրացուցիչ պաշտպանության կարիք են զգում: Սրանք հսկայական ձկներ են, որ հասուն տարիքում կշռում են մոտ 130 կգ:

Սակայն, ինչպես մի անգամ նկատել է Թեդի Ռուզվելտը, պիրանիաների վտառին հսկայական չափոց չես վախեցնի: Այսպիսով «Arapaima gigas» ձկների վրա «զրահ» աճեց` նրանց պիրանիիաների խայթցներից պաշտպանելու համար: Այս ձկների մաշկը երկշերտ է: Արտաքին շերտն ամուր, հանքային խեցի է, իսկ ներքին շերտը` ավելի փափուկ է և դրա վրա կան կոլագենային գոյացություններ, որոնք նման են պտտվող սանդուղքների: Այդ շերտերը պաշտպանում են պիրանիայի խայթոցներից:

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել