Իսկ ու՞ր է գնալու մեր կրթությունն ու գիտությունը, երբ անդամագրվենք ՄՄ-ին։ Երևի կասեն՝ գրողի ծոցը թող գնա, քանզի գազի, զենքի, հոսանքի ու ռուսական մեքենաների կարիք ունենք։ Բայց լուրջ՝ մեր կրթական համակարգը գրեթե ամբողջությամ դեռ սովետական համակարգի է նման, չհաշված "եվրոփոփոխությունները", որոնք խեղաթյուրվեցին կարճ ժամանակում՝ առաջացնելով հանրության անվստահությունն ու հավատի կորուստը, որ դեպի լավն է գնալու։
Եվ ուսանողներին, դպրոցականներին նույն ռուսֆիկցաված կիսագրադարաննե՞րն են փորձելու տանել, դասավանդել ռուսական մասնագիտական գրականությունը, որն ուղղակի արևմտյանի քոփի-փեսթն է։ Իսկ հեղինակներին փորձելու են ցուցադրել, որպես ՄՄ-ի մտավոր ներուժ, ովքեր նվաճում են ու նորամուծություն տվյալ գիտության ոլորտներում, ինչպես սովետում էին անում, որեղից գիտնականներն ուղղակի փախչում էին, քանի որ ֆիզիկական գոյության հարցը միշտ կախված էր ղեկավար կումունիստի հրահանգից։
Ընդամենը համեմատել է պետք, այդքան "փառաբանված" սովեական կրթության արդյունքներն ու արևմտյանը, որպեսզի հասկանալի լինի տարբերությունը։ Վիճակագրությանը չեմ տիրապետում, բայց ակնհայտ է, որ ցանկացած միլիարդատեր, պետության ընտրված ղեկավար, առաջադեմ երիտասարդ ավարտել է ամենաքիչը մեկ արևմտյան առաջատար համալսարան, աշխարհի գյուտերի գերակշիռ մասն արևմուտքի լաբարատորյաների փայն է, և վերջիվերջո անվիճելի է, որ աշխարհի զարգացման ուղղությունները որոշվում են արևմտյան բուհերում, որից այն կողմ չունեմ փաստարկ։
Ու հրաժարվում ենք այսպիսի հնարավորությունից հանուն գազի՞, որի այլընտրանքն Իրանն է առաջարկում, հանուն հոսանքի՞, երբ ՀՀ-ում կա ատոմակայան ու բազմաթիվ ՀԷԿ-եր, զենքի՞, որ գումարի դեպքում կարելի է ձեռք բերել ցանկացած պահի, հանուն ռուսական արտադրության մեքենաների՞, որոնք վաղուց մետաղական ջարդոն են համարվում... Անթույլատրելի է։
Այսպիսով, գոնե նկատելի է, որ ՄՄ-ին անդամագրվելու ճանապարհը տանում է ՀՀ կրթությունն ու գիտությունը արևմտյան նույն համակարգից մեկուսացման, քանզի ՄՄ-ն ոչ միայն տնտեսական համակարգ է, ինչպիսին փորձում են ներկայացնել, այլ նաև քաղաքական, որը ՀՀ-ին Եվրոպական ինտեգրացիայից ու զարգացումից ետ պահելու փորձ է։ Սա շարքային ՀՀ քաղաքացու համար արգելք է հանդիսանալու օգտվելու զարգացած երկրների կրթական համակարգերի, գիտական լավագույն փորձերի լայն հնարավորություններից։
Ամեն դեպքում, վերջիվերջո, մեր ժողովուրդն իր մեջ ներուժ կգնի ու կբռնի իր շահից բխող ճանապարհ ու ոչ մի բդեշխի կամ կայսերի թույլ չի տա միաբերան որոշել իր զարգացման լավագույն ճանապահը ու ոչ միայն կրթության ու գիտության բնագավառներում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել